Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանն է եղել ամենապահանջված լրատվական քիլլերը. Սաթիկ Սեյրանյան

11/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրականում Նիկոլ Փաշինյանի՝ վերջին գրեթե բոլոր հայտարարություններն ինքնախոստովանանքի տարրեր են պարունակում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ լրատվական դաշտի ու դրա ներկայացուցիչների վերաբերյալ Դիլիջան քաղաքում հնչեցրած հայտարարություններին։

Սաթիկ Սեյրանյանը դժվարանում է  ասել, նման հայտարարությունները նրա մոտ գիտակցաբա՞ր են ստացվում, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ պնդում է՝ Փաշինյանը բոլոր երևույթների վերաբերյալ ներկայացնում է իր աշխարհընկալումն ու պատկերացումները։

«Մամուլի մասին նրա այդ հայտարարությունները հենց այդ շարքից են․ նա մամուլի մասին դատում է այն կաղապարներով, որով ժամանակին ինքն է առաջնորդվել, սկզբում՝ որպես լրագրող, ապա՝ որպես խմբագիր։ Հայաստանյան լրատվական դաշտը, այո, ունի բազմաթիվ խնդիրներ, գուցե նաև արատներ, վատ դրսևորումներ։ Բայց եթե դա այդպես է, ապա դրանում ամենամեծ ներդրումն ունեցողներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը, հենց Նիկոլ Փաշինյանն է, ով իր լրագրողական կարիերան, ապա՝ խմբագրական աշխատանքը կառուցել է հենց իր ասած քիլլերության սկզբունքով՝ «ֆա՛ս»-ի կոճակով գործադրելով իր լրատվամիջոցը։

Նա եղել է Հայաստանի մամուլի համար առաջին, տարբեր ժամանակներում՝ գուցե ամենապահանջված լրատվական քիլլերը, որն ունեցել է տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր զոհեր, և ում օգտագործել են գրեթե բոլորը՝ իրենց խնդիրների լուծման ճանապարհին։ Այնպես որ, ամեն ինչում նախկիններին մեղադրող Նիկոլ Փաշինյանը մամուլի հարցում որևէ դատողություն անելիս պարտավոր է հիշել, որ լրատվական դաշտի ամենակարկառուն նախկինը ինքն է, մարդ, ով կարող է հավակնել մամուլում արատավոր երևույթների ու ավանդույթների ներմուծման ոչ պատվաբեր դափնիներին»,-ընդգծեց Ժուռնալիստների միության նախագահը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության այն հատվածին, թե լրատվական դաշտի օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, ապա Սաթիկ Սեյրանյանն արձանագրում է՝ այո, դրանց կարիքն իսկապես կա, մանավանդ հիմա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հատկապես՝ իշխող կուսակցությանը, զերծ մնալ անպատշաճ խոսվածքից ու պահվածքից. Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Toyota-ն ցանկանում է հասնել իր գործարաններում ածխաթթու գազի զրոյական արտանետումների

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Toyota-ն ցանկանում է հասնել իր գործարաններում ածխաթթու գազի զրոյական արտանետումների

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական