Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես. ներկայացված են բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտություններ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն :

Բնութագրությունը հասանալի չէ

«Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք 1920 թվականին Շուշիի ուսումնական հաստատությունների կողմից տրված հին վկայականների բնօրինակներ, որոնք գրված էին միայն հայերեն և ռուսերեն լեզուներով: 1800 ֊ական թվականների փոստային բացիկներ, որոնց վրա գրված էր բացառապես քաղաքի անվան հայերեն՝ Շուշի տարբերակը: Լուսանկարներ, հին արխիվային պաստառներ՝ Շուշիի ճարտարապետական հուշարձանների մասին: Խոսվում է նաև բնակչության էթնիկական կազմի մասին՝ սկսած 1823 թվականից, մինչև 2015 թվականը: «Հոգևոր Շուշի» պաստառի վրա ներկայացված է Շուշիի եկեղեցիների պատմությունը, «Կրթությունը Շուշիում՝ 19-րդ դար» ցուցապաստառին՝ կրթական հաստատություններում դասավանդվող առարկաների թիվը և լեզուները: Ի դեպ, ցուցանմուշների մեծ մասն առաջին անգամ է ներկայացված ցուցադրության»,- մանրամասնել է Հ. Ավանեսովը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա ընդգծել է, որ այս ամենը փաստում է, որ Շուշին եղել ու մնում է ՀԱՅԿԱԿԱՆ: Ցուցահանդեսին ներկայացված ցուցանմուշների տրամադրման համար Հ. Ավանեսովը Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, Արցախի պատմաերկրագիտական թանգարանին, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Բնութագրությունը հասանալի չէ

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը, որից հետո բոլոր ցուցանմուշները կտեղադրվեն Մեսրոպ Մաշտոց համալսարանի պաշտոնական կայք֊ էջում:

Բնութագրությունը հասանալի չէ

Տեղադրված կլինեն նաև օբյեկտիվ թվայնացված գրքեր, տեղեկատվական փաստաթղթեր, թերթեր, ամսագրեր և այլ կարևոր նյութեր: Այն հստակ աղբյուր է դառնալու բոլոր հետազոտողների համար, ովքեր ցանկություն կունենան Շուշիի մասին վերլուծական աշխատանք կատարել կամ զբաղվել հրատարակչությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ