Աշխարհի համար Արցախի բնակիչները Հայաստանի եւ Արցախի Հանրապետության քաղաքացիներ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Ճամփորդելիս օգտագործում ենք Հայաստանի անձնագրեր: Դա նորմալ երեւույթ է, դեռեւս 90-ականներից Հայաստանը այս կերպ երաշխավորել է արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքները եւ հարակից իրավունքները: Արցախի անձնագրերով մենք չէինք կարող դուրս գալ Հայաստանի տարածքից:
Աշխարհը դեռ չի ճանաչել մեր անկախությունը, բայց ընդունել է մեր գոյության, պետական մարմինների, տարածքի եւ բնակչության փաստը: Այսինքն, մենք համապատասխանում ենք պետության բոլոր չափորոշիչներին: Այսպես թե այնպես, մենք աշխարհի կողմից ընկալվում ենք որպես Արցախի քաղաքացիներ»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
News.am