«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցական ուղերձ են հրապարակել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
Ուղերձում նշված է․
«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոնի) տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը:
Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին: Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:
Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս»: