Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սորոսականությունը Հայաստանում պետք է կործանվի

08/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սորոսականությունը Հայաստանում պետք է կործանվի!!!

Որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ մի քանի կետով կանդրադառնամ ծայրահեղականություն տածող սույն հիմնադրամի թրքահաճո գործունեությանը կրթության համակարգում, սրանց խնդիրն է՝

1. Ազգայնազրկել “Հայոց պատմություն” դպրոցական առարկայի ծրագիրն ու բովանդակությունը։ Մի օր սրանց ուղեծրում ակամայից հայտնված ծանոթներիցս մեկին հարցրեցի, թե ինչպես է վերաբերում Ուրարտույի հայկական թագավորության ժառանգությանը։

Զրուցակիցս տարակուսանքով թևերը տարածեց և խնդրեց ճնշում չգործադրել իր վրա, իսկ ողբերգալին նրանում է, որ վերջինս հավակնում էր հեղինակել հայոց պատմության դպրոցական դասագիրքը։

Սորոսականները թուրքական փողերով ջանում են Ուրարտուն կտրել մեր ազգի պատմական ժառանգությունից և դրանով երևակայական հիմքեր ստեղծել “թուրքական տեղաբնիկության” պսեվդոթեզի համար։

2. Մասնագիտական որակներից և պատասխանատվությունից դատարկել բարձրագույն մանկավարժական կրթությունը և խոտանել դպրոցի ապագա ուսուցչական կադրերին՝ ակադեմիականության փոխարեն շեշտը ուսանողների սոցիալական հարցերի վրա դնելով։

Դրամաշնորհներից սնվող ու կրթության համակարգ սպրդած սույն գվարդիան դիլետանտությունը, միջակությունը, պարտադիր ստանդարտների բացակայությունը դարձրել է սեփական գործունեության ձեռագիրը։

Արդյունքում ԲՈՒՀ֊ն ու ուսանողները բարձրագույն կրթության գործընթացում ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարումը կարևորում են մասնագիտական կայացումից։

Ուսուցչի աշխատանքի և մանկավարժի անձի հանդեպ մեր հասարակությունում առկա հակակրանքը հենց սրանց ազգադավ գործունեության արդյունքն է։

3. Ազատականացման քողի տակ ջնջել պետական պատվերը հանրակրթությունից՝ հավակնելով գրպանել դրա կազմակերպմանն ուղղված պետական ֆինանսական միջոցները։

Սրանց խմբակը մտմտում է, որ իրենց ենթակա մասնավոր կրթական կազմակերպությունների ձեռամբ, որպես կապալառու, վաղը պիտի շահի հանրակրթության կազմակերպման սպասվելիք փակ տենդերները՝ “դպրոցը, որպես պետական հաստատություն” գաղափարի ջախջախումից հետո։

Հեղինակային մանկավարժական տեսությունների ոտնահարման ու տարրական դպրոցին ուղղված սլաքների արդյունքում է, որ կրտսեր դպրոցականների կեսը արդեն իսկ առաջին դասարանն ավարտում են ոչ գրաճանաչ։

Մի խոսքով սրանց գրանտակեր, հակագիտական խմբակը ջանում է ամեն կերպ մեզ դարձնել թուրքի անգրագետ հարճեր, որոնք ոչ միայն կկորցնեն պետությունն ու հայրենինքն, այլև հիշողությունն, տարրական գրագիտությունն ու էթիկան։

“Carthago delenda est”!!!

“Կարթագենը պետք է կործանվի”!!!

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատգամավորին բերման ենթարկողը կպատժվի. Թագուհի Թովմասյանի գրությամբ քրգործ է հարուցվել

Հաջորդ գրառումը

«Սովի քարտեզի» համաձայն՝ միայն վերջին ամսվա ընթացքում Հայաստանում թերսնվողների թիվն ավելացել է 70 հազարով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Հաջորդ գրառումը

«Սովի քարտեզի» համաձայն՝ միայն վերջին ամսվա ընթացքում Հայաստանում թերսնվողների թիվն ավելացել է 70 հազարով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական