Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

27/08/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Մասնավորապես, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, կազմակերպվել է Սիսիանի երաժշտական դպրոցներից մեկի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը: Համայնքի ղեկավարի և նրա եղբոր նախնական համաձայնությամբ, արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից:

Ավելին՝ համայնքի ղեկավարի եղբայրը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին: Այնուհետև՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. դեկտեմբերի 22- ի որոշմամբ, ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետը, նույն բաժնի 2 գլխավոր մասնագետ, աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի կայքում, սակայն, քանի որ համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊԸ-ի կողմից նշված համակարգ մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, վերջինիս նախաձեռնությամբ և նրա փոխարեն 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել նրա ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերությունը, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ:

Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին, մինչև հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ: Տեղեկանալով նշված ՍՊ ընկերության հայտի մասին և գիտակցելով, որ ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնող ընկերության կողմից մրցույթին հաղթող ճանաչվելն անխուսափելի է, համայնքի ղեկավարը գնահատող հանձնաժողովի քարտուղարին հանձնարարել է ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր և ամեն կերպ մերժել նրա հայտը:

Գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու և մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են այն՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը:

Մինչդեռ, հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի որոշ տողեր ենթակա են եղել լրացման վերը նշված մրցութային հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես նշված ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի եղբոր ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում պարտադիր լրացման ենթակա տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը:

Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած՝ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊ ընկերությունը, որի հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ:

Երկու օր անց համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վերոնշյալ երաժշտական դպրոցի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին:

Համայնքի ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, իսկ համայնքի ղեկավարի կողմից կազմված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38- 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս ընտանիքի կնքահորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին և երկու գլխավոր մասնագետներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, վերջինիս եղբոր նկատմամբ՝ գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարի՝ համայնքապետարանի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվել է:

Նշված 7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար քրեական գործից անջատվել է առանձին մաս, որի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Հաջորդ գրառումը

Վլադիլեն Բալյանը կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. նախագահի ցավակցական հեռագիրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Նորություններ

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Վլադիլեն Բալյանը կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. նախագահի ցավակցական հեռագիրը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական