Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՔԿ-ի ներկայացրած միջնորդությունը քննվում էր երեկվանից` առավոտյան ժամը 10։00–ից։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։





