Ռուսական IVI առցանց կինոթատրոնը երեկ հեռացրել է Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմը:
Infoteka24 պորտալը թեժ գծով կապվել է IVI առցանց կինոթատրոնի ադմինիստրացիայի հետ, որտեղից հաստատել են, որ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը հեռացվել է ադրբեջանցիների բողոքների պատճառով: Միևնույն ժամանակ կինոթատրոնի աշխատակցուհին ասաց, որ այս ֆիլմի վերաբերյալ որոշում չկա այս պահը, դա կլինի միայն երկուշաբթի օրը։ Դա նշանակում է, որ Նժդեհի մասին ֆիլմը հանվել է պարզապես ադրբեջանցիների քմահաճույքով։
Նժդեհի մասին ֆիլմը հեռացնելուց հետո հայ օգտատերերը սկսել են մասսայաբար բողոքել հավելվածների օնլայն խանութներում (Google Play Market, App Store)` իջեցնելով IVI հավելվածի վարկանիշը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել էր Նժդեհի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն. ադրբեջանցիները կեղծ տեղեկություն տարածեցին, որ իբր ռուս ոստիկանները չեն թույատրել ցուցադրությունը, որից հետո լուսանկարներ տարածվեցին ֆիլմի ցուցադրությունից: