Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբիոյի զանգերից մինչև Հայաստանում ԱՄՆ դեսպանի Սյունիքի այց. Սուրեն Սարգսյան

28/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Թվում է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն այն է, ինչին ձգտում է Թրամփը, սակայն սա չափազանց բարդ գործընթաց է, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի գործոնները։ Հասկանալի է, որ Իրանի հզորացումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ էլ Թուրքիայի շահերից։ Եթե Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա Թուրքիայի պարագայում սա մի քանի բաղադրիչներ ունի։

Բավական է տեսնել, թե ինչ նյարդային են Անկարայից հետևում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դա նշանավորվում է Զելենսկուն Անկարա հրավիրելով և նրա գլխին հովանոց պահելուվ, ինչպես նաև տարբեր հայտարարություններով՝ Ուկրաինայում զորք տեղակայելու վերաբերյալ: Բոլորի համար ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան մեղրամսի պարագայում Անկարան կկորցնի իր «անփոխարինելի ռազմավարական գործընկերոջ» դերն ու նշանակությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար։ Այսպես եղել է միշտ․ Արևմուտք-Ռուսաստան լարվածության պարագայում թուրքական գործոնը մշտապես կարևորություն է ձեռք բերել, և հակառակը։

Մյուս սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվում են և պատժամիջոցները վերացվում են, Իրանը դառնում է տարածաշրջանային տնտեսական և քաղաքական հսկա՝ զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով։ Իրանը, որը տարածաշրջանում Թուրքիայի բնական հակակշիռն է, կդառնա զսպաշապիկ թուրք-ադրբեջանական ամենաթողության համար Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս։ Այս սցենարը նույնպես իրատեսական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանը կարող է չափազանց կարևոր դեր խաղալ Վաշինգտոնի քաղաքականության մեջ՝ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու տեսանկյունից, մասնավորապես՝ խոչընդոտելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործմանը։ Ընդհանրապես, Թրամփի ցանկացած հաշվարկի հիմքում Չինաստանի զսպումն է դրվում, որպես կարևոր առաջնահերթություն (Թրամփը նույնիսկ Հնդկաստանին, Իրանին և Ռուսաստանին է դիտարկում է՝ որպես պատնեշներ Չինաստանի դեմ)։

Արդյո՞ք Թուրքիան և Իսրայելը կփորձեն խանգարել իրանա-ամերիկյան հնարավոր reproachment-ին՝ օրինակ, Ադրբեջանի միջոցով տարածաշրջանը ապակայունացնելու ճանապարհով։ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունները կարող են բերել Իրանի կոշտ արձագանքին, ինչը կարող է հնարավորություն տալ Թուրքիային և Իսրայելին ներքաշվել հակամարտության մեջ։ Այս պարագայում Վաշինգտոնն ու Մոսկվան այլևս չեն կարող անմասն մնալ գործընթացին, ինչը կհանգեցնի բոլոր առկա պայմանավորվածությունների վերաձևմանը։ Եվ եթե հետևենք վերջին օրերի ամերիկյան դիվանագիտության ակտիվությանը՝ Ռուբիոյի զանգերից մինչև Հայաստանում ԱՄՆ դեսպանի Սյունիքի այց, կտեսնենք, որ հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել ամերիկյան դիվանագիտությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարիկին ՔՊ-ի հետ միավորում է ոչ միայն և ոչ այնքան իշխանատենչությունը, որքան Արցախի նկատմամբ ատելnւթյnւնը. Մեսրոպ Առաքելյան

Հաջորդ գրառումը

Էս վիժվածքների բստրած մտքերը չպիտի ազգամիջյան ատելություն սերմանեն. Արթուր Դանիելյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Էս վիժվածքների բստրած մտքերը չպիտի ազգամիջյան ատելություն սերմանեն. Արթուր Դանիելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական