Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոբերտ Քոչարյանը շատ գեղեցիկ ձևով պատռում է Փաշինյանի ստի դիմակը

28/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Past.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր օֆլայն ձևաչափով հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձավ մի շարք արդի հարցերի:  Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով ասուլիսին, Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին արդեն հաղթում է նաև Փաշինյանի ավանդական հարթակներում:

«Ինչու, որովհետև մենք տեսնում ենք, որ Փաշինյանն սկսել է ավելի ու ավելի հեռանալ լրագրողներից ու ժողովրդից, ինքն այլևս իր ուղիղ եթերների ժամանակ անջատում է մեկնաբանելու հնարավորությունը: Փաշինյանը նախօրոք է հարցեր ընտրում իր օգնականի միջոցով, ինքն այլևս չի տալիս օֆլայն հարցազրույցներ: Այսինքն, առավելագույնս փորձում է պատսպարվել իրեն ոչ դուրեկան հարցերից կամ լրատվամիջոցներից: Հիմա մենք կարող ենք տեսնել, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Փաշինյանի, ավելի ու ավելի բաց ֆորմատներով է ելույթներ ունենում: Ու այսօր մենք տեսանք, որ  օֆլայն ասուլիսին ներկա էին նաև այնպիսի լրատվամիջոցներ, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի և իր թիմի դեմ ամենաշատն աշխատող ԶԼՄ-ները: Այդուհանդերձ, Քոչարյանը շատ հանգիստ լսեց նրանց հարցերն ու պատասխանեց: Այսինքն, կարճ ասած, կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը այս ուղղությամբ ևս լիդերությունն իր ձեռքը վերցրեց: Կարելի է ասել, որ այս հարթակում էլ Քոչարյանը հաղթեց Փաշինյանին»,-ասաց մեդիափորձագետը:

Անդրադառնալով ասուլիսի բովանդակային հատվածին, մասնավորապես նաև Արցախի բանակցային գործընթացի շուրջ  Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան հնչեցված գնահատականներին՝ Տ. Քոչարյանը մի քանի շեշտադրում արեց.  «Ռոբերտ Քոչարյանը թե՛ այս ասուլիսի ժամանակ, թե՛ ընդհանրապես, մի յուրահատկություն ունի: Նա շատ լավ վերլուծում է իրավիճակը, շատ լավ բացահայտում է հնարավոր սցենարները, որոնք կարող են բխել տվյալ իրավիճակից: Նա նաև շատ գեղեցիկ ձևով պատռում է Փաշինյանի ստի դիմակը: Եվ այս ասուլիսի ընթաքում ոչ միայն վերոնշյալ, այլև բազմաթիվ այլ հարցերում շատ հստակ պատասխաններ տրվեցին բոլոր այն հարցերին, որտեղ Փաշինյանը փորձել է մոլորեցնել հասարակությանը»:

Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան նաև Արցախից հնչեցված հայտարարություններին:

«Փաշինյանը վերջին առնվազն երեք տարիներին ու առնվազն պատերազմից հետո շատ արագ փորձում է ի մի բերել մի պլան, որի հիմնական նպատակն է Արցախը կա՛մ ամբողջապես հանձնել Ադրբեջանին, կա՛մ առավելագույնս այնպես անել, որ Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից ու փորձի Արցախն այլ պետությունների համար խնդիր դարձնել: Չստացվեց նշվածն իրականացնել  պատերազմով, որովհետև վերջին պահին ՌԴ-ն իր խաղաղապահների միջոցով եկավ ու փորձեց պահպանել Արցախի գոնե ինչ-որ մասը, ու այդ պլանը տապալվեց: Իսկ հիմա փորձում է այնպես անել, որ Արցախը գցի արցախցիների կամ Ռուսաստանի գրպանը՝ փորձելով ասել, թե «Հայաստանն ի՞նչ կապ ունի իրենց հետ»: Փաշինյանի ասածների ու քայլերի ամբողջ տրամաբանությունը նշվածի մեջ է: Մենք կարող ենք նաև տեսնել, որ  հանրային դիսկուրս են գցում մի թեզ, թե իբրև Արցախն այլևս մերը չէ, Արցախի հարցը Ռուսաստանի ու Ադրբեջանի որոշելիքն է: Շատ սխալ մոտեցում է  սա: Մեծ հաշվով, Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ»՝ իր ասածից շատ սահուն կերպով անցավ «Արցախը Հայաստան չէ և վերջ»-ին: Իսկ ինչ է պետք Փաշինյանին՝ ձերբազատվել Արցախից, այնուհետև առավելագույնս թուլացնել Ռուսաստանի մանևրելու  հնարավորությունները տարածաշրջանում: Ու, ի վերջո, ինչ-որ ձևով  հասնել մի իրավիճակի, ըստ որի, հնարավոր կլինի հասնել ռուսական ռազմաբազայի հեռացմանը, վերջնականապես Հայաստանի ապագան կապել Թուրքայի և այդ երկրի հետևում կանգնած ուժերի հետ, որոնք և բերեցին Փաշինյանին ու մինչև հիմա իշխանության գլխին են պահում: Ամբողջ հարցը դա է: Վերջապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ ԱԺ-ն արձագանքեցին, թեպետ մի փոքր ուշացած: Այնուամենայնիվ, իրենք երևի թե արդեն հասկացան, որ իրենց, ռուսերեն ասած, «поматросили и бросили», և այլևս ո՛չ Ա. Հարությունյանը, ո՛չ էլ Արցախի որոշ պատգամավորներ, նաև ԱՀ խորհրդարանը հետաքրքիր չեն Փաշինյանին ու շատ արագ իրենք կարող են ընդհանրապես քաղաքականության լուսանցքում մնալ»,- ամփոփեց Տ. Քոչարյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ բացառում, որ Կամո Արեյանի հետ չեմ շարունակի աշխատել

Հաջորդ գրառումը

Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած 5 միլիոնից ավելի գումարը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Նորություններ

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած 5 միլիոնից ավելի գումարը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական