Սեպտեմբերի 13–ին՝ ժամը 18։00–ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում են Ջերմուկի անտառները։
Այն հատվածները, որոնք թշնամու դիտակետի տակ չեն, հրդեհի մարման աշխատանքներ են իրականացվում, իսկ անտառի այն տարածքները, որտեղ հրդեհաշիջում անելը վտանգավոր է, բնականաբար, ԱԻՆ աշխատակիցները գործողություններ իրականացնել չեն կարող։