ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Շուրջ 40 օր է տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:
Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերնախավը խոսում է ամեն ինչից բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից:
Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ:
Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապես հետո մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Զինծառայողը սահմանին չի զգում պետության սատարումը, պետության ներկայությունը, սա զուտ միջադեպ չէ, սա ինքնին շատ բան է ասում զինված ուժերում, սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի և ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության