Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունը պետք է գերիների թիվ հրապարակի, որ ամեն կյանքի համար պատասխանատվությունը մնա Ադրբեջանի վրա․ Արման Թաթոյան․ «Հրապարակ»

22/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։
Ներկայացնում ենք հարցազրույցից հատված․

-Պարո՛ն Թաթոյան, ՄԻՊ գրա­սենյակն ինչպե՞ս է հավաքում ռազմագերիների, Ադրբեջանի կողմից պատերազմական հանցա­գործությունների վերաբերյալ տեղեկությունները, ի՞նչ աղբյուրնե­րից, հավաքագրումից հետո ո՞ւմ եք ուղարկում:

-Մեզ հասանելի բոլոր աղբյուրներից՝ կլինեն ներպետա­կան մարմինները, հրապարակա­յին աղբյուրները, մեր տղաների ազգականները, ընտանիքները և մեր մոնիթորինգի արդյունքները: Պետք է մի բան նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպա­նը քննչական գործառույթներով օժտված չէ, հետևաբար, ՀՀ ՄԻՊ-ը քրեական գործի քննություն անելու իրավունք չունի, դրա համար է, որ ՀՀ քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, և մենք նաև շատ արդյունավետ համա­գործակցում ենք Քննչական կոմի­տեի մեր գործընկերների հետ, կարող եմ ասել՝ ամենօրյա ռեժիմով: Մեր արձանագրած տեղեկությունները՝ զեկույցների, փակ զեկույցների տեսք­ով, դրանից բացի, պատերազմական հանցագործությունների մասին տվյալները ամփոփված, ուղարկված են ընդհանուր իրավազորություն ունեցող տարբեր երկրներ՝ քրեա­կան հետապնդումներ նախաձեռնե­լու խնդրանքով, ուղարկվում են միջազգային կառույցներին, մեր Արտգործնախարարություն, մյուս մարմիններին և այլն:

-Ադրբեջանը մեր ռազմագերի­ների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, Հայաստանն ի՞նչ կա­րող է անել:

-Ադրբեջանի այդ քաղաքա­կանությունը, նման իրավական գործընթացներ նախաձեռնելը, քրեական գործ հարուցելը, ձերբա­կալելը, կալանավորելը և այլն, կոպտորեն հակասում են միջազգա­յին մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին: Ադրբեջանն ակնհայտորեն չարաշահում է իրավական գործընթացները, հարցը քաղաքականացնում է, արհեստականորեն ձգձգում է, սակայն ուզում է ցույց տալ, որ չկա արհեստական ձգձգում, քանի որ ինքն իբրև քրեա­կան վարույթ է նախաձեռնել: Դա ակնհայտ հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին նաև այն իմաստով, որ մեր տղաները, այդ թվում՜ 62+2 հոգին, Արցախում իրա­կանացրել են իրենց իսկական զինվո­րական ծառայությունը, կատարել են իրենց սահմանադրական պարտականությունը: Ադրբեջանցիներն ասում են, թե իբր թե, Հայաստանը նրանց ուղարկել է սպանություններ կատարելու համար՝ զինված ուժերի և քաղաքացիական անձանց նկատ­մամբ: Դա իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի, որովհետև նրանք այնտեղ են եղել որպես զորակոչված ծառայողներ՝ Հայաստանի զինված ուժերում ծա­ռայելու նպատակով, իսկ զինված ուժեր զորակոչված անձանց նկատ­մամբ միջազգային մարդասիրական իրավունքը տարածում է պարտադիր կանոններ, որ նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն, և նրանց նկատմամբ որևէ  քրեական գործ չի կարող հարուցվել:

-Կան պատգամավորներ, որոնք նշում են, թե գերիների թիվը հրա­պարակելով՝ նրանց վտանգի տակ կդնեն. Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Մենք մեր գործընկերների հետ շատ պատշաճ աշխատում ենք, շատ հարգանքով ենք վերաբերվում նրանց աշխատանքին, դա ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է, ՊՆ-ն է, ԱԱԾ-ն է, Քննչական կոմիտեն և այլն: ՄԻՊ-ը, իհարկե, տիրապե­տում է այն թվին, որ, իմ կարծիքով, կան Ադրբեջանում գերության մեջ պահվող մարդիկ, բայց մեզ անհրա­ժեշտ է, և ես կարևոր եմ համարում, որ պետական իրավասու մարմինը դա հրապարակի, որ մենք դա օգտա­գործենք նաև հրապարակային նա­մակներում, որ այլ քննարկումներում մենք կարողանանք մեր ճնշումնե­րը մեծացնել: Առնվազն 2 տեսա­կի կատեգորիա կա՝ մեր գերիների թվի առումով, մեկն այն է, որ անվիճարկելի, օբյեկտիվ բնույթի ապա­ցույցներով հաստատված է, որ կան Ադրբեջանում: Ընդ որում, մենք հիմք չպետք է վերցնենք այն թիվը, որ ադրբեջանցիներն են հաստատել, այլ որ մենք տեսանյութով նայեցինք, տե­սանք, որ մեր տղան Ադրբեջանի վե­րահսկողության տակ է անցել, մենք դա պետք է չափանիշ ընդունենք: Սա մի կատեգորիա է: Այսինքն՝ ապացույցներով, տեսանյութերում երևացող, որ մարդիկ տեսնում և ճանաչում են: Երկրորդ կատեգորիա­յում մեր այն տղաներն են, որոնց վերաբերյալ, օրինակ, տեսանյութ չկա, այլ աղբյուրներից ենք տեղեկացել, կասկածում ենք և այլն: Այդ դեպքում մենք ազատություն ունենք ասելու, որ, օրինակ, առնվազն 200 հոգի կամ, պայմանականորեն, առնվազն 100 հոգի գերի կա: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողա­նանք օբյեկտիվորեն ասել, որ մենք առնվազն այս թվով գերիներ ունենք այնտեղ: Մենք պետք է այս 2 կատե­գորիան զատենք իրարից: Խոսքը չի վերաբերում ցուցակներին, խոսքը վերաբերում է թվի հրապարակմա­նը: Պետությունը թիվը հրապարակելով՝ կկանխի նաև հնարավոր մանիպուլյացիան, այսօր մարդկանց մեջ շատ են, չէ՞, թվեր պտտվում, մեկն ասում է՝ 500, մյուսը՝ 700 և այլն, պետությունը սրան վերջ կդնի, կասի՝ ժողովուրդ ջան, ես պատշաճ աշխատում եմ, ահա՝ այսքան թիվ կա, և միջազգային հանրությանն էլ պետք է ասի՝ ես 2 կատեգորիա ունեմ, և քանի որ Ադրբեջանը մեզ անընդհատ խոչընդոտում է, ես տեսանյութերով և այլ ապացույցնե­րով այս թվով գերիների հարցում համոզված եմ, դա օբյեկտիվ ապա­ցույցներով է հաստատվում, բայց ես նաև շատ հիմքեր ունեմ ենթադրելու, որ, օրինակ, ևս առնվազն 50 հոգի ունեմ այնտեղ: Հասկանում եք՝ մենք այսպես պատասխանատվությունը նաև թողնում ենք Ադրբեջանի վրա, իսկ հիմա… մենք թվեր չենք հայտա­րարում, իսկ Ադրբեջանը… Ադրբեջա­նը նույնիսկ թիվ չի էլ հայտարարում, մեր 62+2 տղաներին ինքն ասում է «մի քանի տասնյակ», թիվ չի ասում, հասկանում եք՝ օգտվելով նաև այն առիթից, որ մենք էլ թիվ չենք ասում: Օրինակ՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոնկրետ թիվ եմ տվել: Թող հանկարծ շահարկում չանեն, թե մենք մեր գործընկերների հետ չենք կարողանում աշխատել կամ չենք կարողանում տվյալներ հավաքել: Հարցը հետևյալն է, որ իրավասու մարմինը թիվ հրապա­րակի, որ մենք ամեն կյանքի համար պատասխանատվությունը թողնենք Ադրբեջանի վրա։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից վարակված լոլիկի մատակարարումների նոր դեպքեր է հայտնաբերել

Հաջորդ գրառումը

Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Հաջորդ գրառումը

Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական