Հայաստանի և Ադրբեջանի միջև «պետական սահման», «Սյունիքի և Ադրբեջանի սահման», «Գեղարքունիքի և Ադրբեջանի սահման» և նման ձևակերպումները ձեռնտու են բացառապես Ադրբեջանի շահերի տեսանկյունից, քանի որ այդկերպ միջազգային իրավունքի տեսք են ստանում ադրբեջանական պնդումները։
Հարգելի գործընկեր լրագրողներ և քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, համառորեն խնդրում եմ՝ մի՛ օգտագործեք վերոնշյալ ձևակերպումները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա «շփման գիծ», իսկ թե երբ և որ հատվածով կանցնի «պետական սահմանը», ժամանակի և ազգային իշխանության հարց է, որին պետք է հասնենք միասին։
Հաշվի առեք, որ ինչպես ռեպորտաժներում ու հայտարարություններում տարիներ շարունակ հնչած «գրավյալ տարածքներ», «Հայաստան և Արցախ» ձևակերպումները մեր ազգի հոգեբանության մեջ նստեցրին ազգային ու պետական մտածողության ձևախեղումներ, այնպես էլ հիմա կարող եք վնասել։
Կրկնում եմ՝ «պետական սահման»-ի փոխարեն՝ «շփման գիծ»։