Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոն Բեգլարյանը նվիրված աշխատանքով ցույց տվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ապահովում է իրական արդյունք. Արման Թաթոյան

27/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանին՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նոր պարտականություններ և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ:

Սա առաջին հերթին շնորհավորելու առիթ է Արցախի նախագահին ու Արցախի կառավարման ողջ անձնակազմին, որ այս կարևոր առաքելությունը ստանձնել է հենց պարոն Բեգլարյանը՝ մարդ, ով ունի սկզբունքային ու առաքինի կեցվածք, անսահման աշխատասիրություն, գերմարդկային կամքի ուժ և որ մեր օրերի բացառիկ կարևորության հարց է՝ պետական մտածողություն ու պետականության արժեքի բարձր գիտակցում:

Արցախում մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմանի) հաստատությունը այսօր կայացած կառույց է, ունի աշխատանքի բարձր նշաձող, որին հնարավոր է եղել հասնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զօրուգիշեր աշխատանքով:

Սահմանադրական այս հաստատությունն է տարիներ շարունակ եղել ու շարունակում է մնալ Արցախի ժողովրդավարության այցեքարտը միջազգային ասպարեզում:

Միջազգային հաջողությունների դրվագները բազմաթիվ են:

Այսօր բարձր հպարտությամբ եմ հիշում, երբ Ռուբեն Մելիքյանը 2017 թվականին Արցախի քաղաքացու անձնագրով մուտք գործեց Եվրախորհրդարանի շենք ու առաջին անգամ պատմության մեջ հանդես ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հատուկ ասուլիսով ու այն էլ արտասահմանցի պատգամավորի հետ համատեղ կամ Ռումինիայի խոհրդարանի շենքում նրա հատուկ ելույթը՝ չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների պարոն Մելիքյանի հանդեպ ուղիղ սպառնալիքներին (ՀՀ ԱԳՆ-ն նույնպես տեղյակ էր):

Բարձր հպարտության առիթ էին Արտակ Բեգլարյանի 2019 թվականի բարձրաստիճան խորհրդակցությունները Եվրոպայի խորհրդում, նրա դասախոսությունը Ստրասբուրգի համալսարանում: Հատուկ երախտագիտությամբ պետք է նշեմ, որ այս պատերազմի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմը պարոն Բեգլարյանի գլխավորությամբ բացահայտեցին այդ հաստատության ողջ հմայքը՝ իրական գործով ու արդյունավետությամբ, գիշերուզօր,ամենաօպերատիվ աշխատանքով արձանագրող ադրբեջանական վայրագությունները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Հնարավոր չէ չհիշել պարոն Յուրի Հայրապետյանի կարևոր գործունեությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում, նրա փաստահավաք աշխատանքներն ու դիմումները միջազգային հանրությանը:

Արցախի մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն էլ մեծ ուշադրություն են դարձրել նաև Արցախի կառավարությունից մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Պարոն Բեգլարյանը նվիրված աշխատանքով ցույց տվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ապահովում է իրական արդյունք, ունի ամենաբարձր պատասխանատվությունն ու արդյունավետ գործում է անգամ ամենածանր մարտահրավերների պայմաններում:

Վստահ եմ, որ իրավապաշտպան առաքելությունը շարունակելու է կազմել նրա գործունեության առանցքը՝ ապահովելով Արցախում պետական ինստիտուտների կայացումը, բոլոր մարտահրավերների պատվով հաղթահարումը:

Կասկած չունեմ, որ Արցախի կառավարման ողջ համակարգը միայն շահելու է այս կարևոր հանձնառությունը վստահելով հենց պարոն Բեգլարյանին՝ ապահովելով ամուր կապ, վստահության հարաբերություններ քաղաքացիների ու պետության միջև»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր Հայրենիքի շահերով». Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հաջորդ գրառումը

Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը կլուսավորվի օդապարուկներով

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը կլուսավորվի օդապարուկներով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական