Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի արդյունքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ, այդ թվում Թուրքիան. Հայկազուն Ալվրցյան

11/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմա հետպատերազմյան մի վիճակ է ստեղծվել, որը հանգուցալուծում է պահանջում, ինչ-որ ձեւով պետք է ավարտվի, որովհետեւ պատերազմի արդյունքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:Նրա խոսքով, Թուրքիան նույնպես գոհ չէ, քանի որ նրա հավակնությունները շատ էին, բայց ինքը պատերազմից հետո ուղղակի դուրս մղվեց տարածաշրջանից. «Թուրքիան իր մասնակցությամբ նպաստեց Ադրբեջանի հաղթանակին, բայց Ադրբեջանի հաղթանակը նույնպես չի կայանում, որովհետեւ Արցախն այսպես, թե այնպես կա, արցախյան խնդիրը կա: Մինսկի խմբի համանախագահ երկրները, Արեւմուտքը հակված են շարունակելու իրենց միջնորդական առաքելությունը: Դա իրենց համար շատ կարեւոր է: Այս համատեքստում է, որ Թուրքիան ուզում է պատերազմից հետո իր մասնակցությունն այս տարածաշրջանում ամրագրել, կապիտալիզացնել»,-ասաց Ալվրցյանը:

Նա հիշեցրեց, որ այսօր Թուրքիայի կողմից առաջարկվող «3+3» ձեւաչափը 10-15 տարի առաջ էլ օրակարգում եղել է ու ջրվել, գնացել է. «Հիմա տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության ձեւաչափով Թուրքիան ուզում է ինչ-որ ձեւով ներգրավվել Հարավային Կովկասի եւ հայաստանյան խնդիրների մեջ: Սա նաեւ նշանակում է Զանգեզուրով դեպի Ադրբեջան ճանապարհ բացելու գործընթաց: Իհարկե, քանի որ նրանք շատ լավ հասկանում են, թե Իրանը որքան զգայուն է այս հարցում, որը բացահայտ հայտարարեց, որ բացառվում է հարեւան երկրների սահմանների խախտում, նկատի ունենալով Հայաստանի սահմանները եւ թուրք-ադրբեջանակն նկրտումները միջանցքի հարցով, Թուրքիան մտածում է նաեւ Իրանին ներքաշել այս խնդրի մեջ նրան եւս մի քիչ բաժին հատկացնելով, խնդիրը մեղմելով»,-ասաց նա:Ալվրցյանի խոսքով, իրականությունն այն է, որ նման համագործակցությունն առանց միջնորդներ չի լինի. «Ես չեմ կարծում, որ «3+3» ձեւաչափը իրատեսական է: Մի անգամ էլ է շրջանառվել դա եւ դուրս է մնացել, հիմա էլ է դուրս մնալու: Այդ ձեւաչափը Թուրքիայի ցանկությունն է, Ռուսաստանը դրանով հարց չի լուծում: Ռուսաստանը ինչ հարց պետք է առանձին է լուծում եւ աշխատում է իր խնդիրների մեջ ուրիշներին չներգրավել, լինել միակ կամ հիմնական շահառուն: Ռուաստանը դա կարողանում է անել, իսկ Թուրքիան չի կարողանում համապատասխան քայլեր ձեռնարկել ՌԴ-ի դեմն առնելու համար: Դրա համար նա ուզում է տարբեր երկրների ներքաշել այդ ծրագրում, դրանով ինքը ներգրավվելով հայ-ադրբեջանական խնդրի կարգավորողների ցանկի մեջ:

Թուրքիայի մասնակցությունը պատերազմին մեծ էր, բայց ազդեցությունը չի մեծացել: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը Արցախի խնդրի փակումը, բայց հարցը չի փակվում»:Ալվրցյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն Իրանի դեմ դարձել է պլացդարմ Թուրքիայի եւ Իսրայելի համար. «Այս ամենը կարող է բերել ռազմական բախումների, բայց «3+3» ձեւաչափը պատերազմից խուսափելու փորձ է Թուրքիայի համար: Դա ոչ Իրանին է ձեռնտու, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Հայաստանին:Այստեղ Վրաստանի հարցն է հետաքրքիր. Վրաստանը եւ այ ձեւաչափի մեջ ներգրավվելով կշահի, եւ մեկ այլ ձեւաչափի մեջ՝ Իրան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս-Վրաստան-Բուլղարիա-Հայաստան: Սա թույլ կտա Իրանի նավթը, գազը, էներգառեսուրսները Հայաստանով, Վրաստանով հասցնել Եվրոպա: Վրաստանը երկու դեպքում էլ մասնակցություն է ունենում: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը երկրորդ ձեւաչափի դեպքում դուրս են մնում: Եթե այդ տարբերակն իրականանա, դա Ադրբեջանին ու Թուրքիային տարածաշրջանային այս մեծ խաղից դուրս է թողնում, եւ չի կարողանում կասեցնել ոչ միայն Իրանի ելքը դեպի Սեւ ծով, նաեւ ջուրն է լցվում Սյունիքով իրենց երազած միջանցքի պանոթւրքիստական երազանքը»:

Նա ընդգծեց, որ Թուրքիան ու Հայաստանը հարաբերություններ չունեն, հետեւաբար, չեն կարող այս ձեւաչափի շուրջ համագործակցել, իրենց պետք է միջնորդ. «Վրաստանը Թուրքիայի կողմից ընտրվել է որպես միջնորդ՝ բանակցությունները վարելու համար: Հիմա Նիկոլ Փաշինյանը Բաթում գնաց, այնտեղ ինչ-որ տարբերակներ է առաջարկել»:Հարցին, թե ինչու է Հայաստանն ընտրել 3+3 տարբերակը, որտեղ կան նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, Ալվրցյանը պատասխանեց. «Որովհետեւ Թուրքիան ներկայացնում է Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն: Դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների անհեռանկար քաղաքականությամբ»:

Աղբյուրը՝ NEWS.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի. Փաստաբաններ

Հաջորդ գրառումը

Արագ տեմպերով ադրբեջանցիները շինարարություն են անում Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածում. Գորիսի փոխքաղաքապետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Հաջորդ գրառումը

Արագ տեմպերով ադրբեջանցիները շինարարություն են անում Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածում. Գորիսի փոխքաղաքապետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական