Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնաթողությունից օրեր առաջ Արսեն Թորոսյանի գլխավորած նախարարությունը հերթական խոշոր պայմանագիրն է ստորագրել կնոջ ընկերության հետ. Irakanum.am

24/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից պաշտոնանկությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմում ղեկավարի պաշտոնը ստանձնելը Արսեն Թորոսյանը կնոջ՝ ՄԻԲՍ ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ հասցրել է կնքել ևս մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն 680 հազար դրամ. գրել է Irakanum.am կայքը։

Պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին: ՄԻԲՍ-ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու:Հիշեցնենք՝ ՄԻԲՍ ընկերությունը 2011-2015 և 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը: Նախորդ տարի հերթական գնումների մասին աղմուկից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել Արսեն Թորոսյանի նկատմամբ։ 2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել ՄԻԲՍ ընկերության հետ:  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացության մեջ նշել էր, որ «Արսեն Թորոսյանի արձակած հրամանների արդյունքում նույն չափանիշներով և պահանջներով գույքային գործարքներ են կնքվել նաև այլ բժշկական հաստատությունների հետ, հետևաբար այդ հրամաններն անդրադարձել են անձանց լայն շրջանակի վրա, ինչն օրենքով հանդիսանում է շահերի բախումը բացառող հանգամանք։ Այսինքն՝ նման դեպքում պաշտոն զբաղեցնող անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա»: Հանձնաժողովը եզրակացությունը հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին: Օրեր անց Թորոսյանի գլխավորած նախարարությունը Վարդանուշ Թևանյանի հետ կնքել է հերթական պայմանագիրը: 2021 թվականին ՄԻԲՍ-ը կիրականացնի բժշկական օգնություն և սպասարկում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ վարչապետը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի․ Ալեքսանդր Շերին

Հաջորդ գրառումը

Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը. ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը՝ 10, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ 9.6 տարի ազատազրկման

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից 2 օր առաջ կառավարությունն արցախցիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04/06/2026
Նորություններ

Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց. ՀՀ ԱԳՆ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը. ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը՝ 10, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ 9.6 տարի ազատազրկման

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական