«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով վիրավորված 4 քաղաքացի այժմ բուժում է ստանում Երեւանի բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։