Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն եւ հրաժարական տա. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն

31/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Արդարություն կուսակցության ԱՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝ հայկական երկու պետություններին պատճառելով մարդկային և տարածքային լրջագույն կորուստներ: Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում, գաղտնի, ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին «Հաղթելու ենք» կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի:

Ցավոք կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց հետո, մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդիրների լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի:

Ուզում ենք հիշեցնել, որ 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահի այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր հայրենիքի բռնազավթվածի մի մասը։

Ստեղծված իրողությունը հասարակությանը դրել է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում իրավամբ ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները միանշանակ պետք է հեռանան։ Այլևս այս իշխանությունը պարտված է, բարոյական լեգիտիմությունից զրկված։

Օրվա իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ ունակ չեղան պահպանելու մեր ունեցած ձեռքբերումները և այլևս պետք է հեռանան, պետք է հեռանան առանց ցնցումների, առանց նախապայմանների:

Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար իրականում չի կառավարել այն:

Պատահական չէ, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, խոշոր գործարարներ, հանրային տարբեր շերտեր, հակադիր քաղաքական բևեռներ, գիտակցող գրեթե բոլոր անհատներ ու փորձագիտական կենտրոններ, Հայաստանի համայնքներ և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման անհրաժեշտություն են տեսնում։ Նույն հրամայականը կա նաև Արցախում, և այլևս պետք չէ հապաղել: Այո, հասկանալի է, որ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է ստեղծել որոշակի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել, քանզի երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու նրանց պաշտոնավարումը, հանգեցնելով անկախատեսելի հետևանքների: Այսօր անհրաժեշտ է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու և արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու համար։ Այո, մենք գտնում ենք, որ հնարավոր է նոր որակի պետություն ստեղծելով դուրս գալ այս մղձավանջից՝ բացառիկ հայրենասիրությամբ, հմուտ կառավարմամբ և ռեսուրսների լիարժեք օգտագործմամբ:

Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռնում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար:Ուստի հորդորում ենք, պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն, չհայտնվի բարոյական լեգիտիմությունից զրկվածի կարգավիճակում և տա հրաժարական՝ քանզի իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն ամրագրված պարտականությունները, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը Թրամփին համարում է գեներալ Սոլեյմանիի սպանության գլխավոր մեղավորը

Հաջորդ գրառումը

Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գիշերը Մովսեսի բնակիչները կրակողների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան

08/05/2025
Նորություններ

Ադրբեջանը կրկին կրակել է Խնածախի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08/05/2025
Նորություններ

Մեծ թափով մեկնարկելու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները

08/05/2025
Նորություններ

Մեր իշխանության ամոթը նախ այն է, որ այս մարդիկ դեռ բանտում չեն, այ դա է մեր քաղաքական ամոթը. ԱԺ նախագահ

08/05/2025
Հաջորդ գրառումը

Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը Կը նշէ Իր Հիմնադրութեան 55-ամեակը

09/05/2025

Ներկայութեամբ Հ.Բ.Ը.Մ.-ի Նախագահ Սամ Սիմոնեանի Այս տարի Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը կը նշէ իր հիմնադրութեան՝ որպէս Գանատահայոց առաջին վարժարանը...

ԿարդալDetails

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տնօրենը կոչ է արել Հռոմի Պապին կանգնել Հայաստանի կողքին

08/05/2025

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

08/05/2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը

08/05/2025

Վատիկանը նոր Պապ է ընտրել

08/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական