Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջում ենք անհապաղ հեռանալ. սա է օրվա հրամայականը. «Ձայն հայրենյաց» նախաձեռնություն

25/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենիքն այսօր հայտնվել է օրհասական վիճակում, վտանգված է ոչ միայն մեր պետականությունը, այլեւ Հայաստանի գոյություննն ընդհանրապես։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ակնհայտ է, որ գործող վարչակազմի ազգակործան քաղաքականության հետեւանքով ոչ միայն կորցրինք Արցախ աշխարհը, նաեւ կորցնում ենք ռազմավարական նշանակություն ունեցող կենսական տարածքները Հայաստանի Հանրապետությունից։ Աստծո յուրաքանչյուր օր ժողովրդի  թիկունքում պայմանավորված նոր «անակնկալներ» են մատուցում մեզ։ Թշնամին արդեն Հայաստանի դարպասներն է բախում, անարգել հայտնվելով Սյունիքում, Տավուշում, Սեւանի մերձակայքում։

Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա թիմի եւ նրանց սատարողների լուռ համաձայնությամբ  թշնամի երկրների «կիրթ» ղեկավարները «նորահայտ» քարտեզներով եւ GPS–ներով վերագծում են ՀՀ սահմանները։ Կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը։

Ներկա իրավիճակը շատ է հիշեցնում 100 տարի առաջ եղածը, երբ Զորավար Անդրանիկը կոչով դիմեց համայն հայությանը, բոլոր կուսակցություններին, հայրենակցական  միություններին, մտավորականությանը, առհասարակ, համոզված, որ չի գտնվի մեկը, մեջբերում եմ Զորավարի խոսքերը՝ որ «այս ծանրագույն ճգնաժամին կնախընտրի իր հանգստությունը եւ արձագանք չի տա այս կոչին։ Թող իմանան բոլորը, որ այդպիսինները դավաճան պիտի համարվեն սերունդներին, մարդկության եւ օպատմության առջեւ, եւ  ոչ մի կուսակցություն, միություն եւ ընտանիքի չպիտի ուզի հյուրընակալել իր ծոցին մեջւ այդպիսիններ, որոնց սիրտը քար պիտի լինի, եւ խիղճը մեռած։ Հայրենիքը վտանգի մեջ է, վտնագի մեջ է եւ մեր գոյությունը»։ Սա ասում է մեր մեծ Զորավարը դարի սկզբին։

Այսօր արդեն միավորվել են մեր ռազմական, մշակույթի եւ գիտության հաղթանակների ճարտարակերտողները, Հայաստանյանց սուրբ եկեղեցու հոգեւոր հայրերը, նրանք բոլորն այս վարչակազմից պահանջում են անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ Գերագույն դատարանը փակել է Թրամփին առնչվող կոռուպցիայի գործերը

Հաջորդ գրառումը

Լավրովը եւ Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

Լավրովը եւ Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական