Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուրբաթ օրը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. ի՞նչ նոր դավերի մասին է խոսքը

28/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախ այսօրվա պատերազմական վիճակից, դեռ երեկ որոշ իմքայլական պատգամավորներ վերադասից ստացած հրահանգավորմամբ, պարզվում է, իրար են խառնվել, մտադիր են հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

Yerevan.Today-ին փոխանցված տվյալներով՝ կառավարությունից է հանձնարարական իջեցվել՝ ուրբաթ օրը  իշխանական բոլոր պատգամվորներին պարտադիր կերպով բերման ենթարկել ԱԺ՝ քվորում ապահովելու համար.  

Կառավարության պահանջով Արարատ Միրզոյանն իր պաշտոնավարման վերջին  նիստով պետք է անցկացնի ՀՀ վարչատարածքային բաժանման մասին նոր օրենքը:

Ի՞նչ է մտադիր սղացնել Փաշինյանը այս անգամ և ինչո՞ւ այդքան հրատապ, չէ՞ որ մի քանի օրից՝ օգոստոսի 2-ին, ԱԺ 8-րդ նստաշրջանը  կմեկնարկի, մեր հարցադրումներին ի պատասխան՝ որոշ իշխանական  պատգամավորներ թեև հաստատեցին լուրը, բայց հրաժարվեցին պարազբանումներ տալ:

Ուշագրավ է, որ արտահերթ նիստ գումարման և հրատապ օրակարգի մասին առայժմ տեղեկացված չէր որևէ անկախ պատգամավոր:

Ընդգծենք, սա այն օրենքն է, որի վրա պարբերաբար հղում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ կապիտուլյացիոն ակտից հետո, երբ գաղտագողի ժողովրդի թիկունքում, իր ձևակերպմամբ՝ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքից զիջեց նոր բարձունքներ ու Շուռնուխ համայնքի, Որոտանի կեսը: Արդյունքում, այս համայնքների  բնակիչների մի մասը  դեկտեմբերի սառնամանիքին ստիպված եղան դատարկել իրենց տներից, որպեսզի Նիկոլն իրենց բնակավայրը հանձնի թշնամուն:

Չմոռանանք՝ այդ նույն մանիպուլյացիային ավելի ուշ դիմեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, երբ  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սկանդալային բացահայտում արեց  հունվարին գաղտնի հուշագրով թշնամուն հանձնած նոր տարածքի մասին:

«Բացի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, այո կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով»,- ԱԺ ամբիոնից փետրվարի 10-ին հայտարարեց փոխվարչապետ Ավինյանը՝ անդրադառնալով երկկողմ ստորագրված՝ Ալիև-Նիկոլ գաղտնի հուշագրին, որի քննարկումներին մասնակից կողմ չի ներգրավվել փաստորեն Ռուսաստանը։

Խիստ ուշագրավ է դիտարկել այս  տարօրինակ և վտանգավոր զուգադիպությունը՝ ԱԺ հրատապ արտահերթ նիստ-Վարդենիսում վերսկսած մարտական գործողություներ-Ադրբեջանի՝ դելիմիտացիայի հրատապ սկսելու մասին սպառնալից հայտարարության կոնտեքստում: Սրանք բոլորն այսօր տեղի ունեցան և՝ միաժշամանակ, ինչը խոր կասկածի տեղիք է տալիս:

Այսօրվա՝  Վարդենիսում վերսկսված մարտական ագրեսիվ գործողությունների ֆոնին, Ադրբեջանը սպառնալից նախապայման է հնչեցնում առ այն, որ Երևանը սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսի:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունն սպառնացել է նաև․ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»։

Հ.Գ. Փաստորեն, Ադրբեջանը պնդում է Հայաստանի հետ միջպետական սահմանը գծելու դելիմիտացիան հրատապ սկսել և նոր զոհերի գնով պարտադրում է անհապաղ ասել՝ այո,  զուգահեռաբար Նիկոլը երեկվանից հրատապ ԱԺ նիստ է հրավիրում և առանց նախապես հանրայնացնելու բրդում է ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխված տարբերակը, հատնի չէ՝ ինչ  փոփոխությամբ:

Սյուզի Բադոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը․ թուրք պաշտոնյա

Հաջորդ գրառումը

Պատերազմից հետո սննդի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել. Թադեւոս Ավետիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները. Նաիրի Հոխիկյան

15/05/2025
Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Պատերազմից հետո սննդի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել. Թադեւոս Ավետիսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները. Նաիրի Հոխիկյան

15/05/2025

Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հոր ինքնությունը հայտնի է յուրաքանչյուր նորմալ մարդու։ Նա ծնվել է Արցախի...

ԿարդալDetails

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական