Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուշագրավ բացահայտումների ֆոնին վարչապետը դիմում է պրիմիտիվ մանիպուլյացիների

22/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են գիտնականները, մշակույթի գործիչները, հոգևորականները, զինվորականները, գործարարները, բժիշկները, ուսուցիչները, դասախոսները, հասարակության տարբեր խավերի այլ ներկայացուցիչները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, վկայակոչելով վարչապետի այն արտահայտությունը, թե Հայաստանում տեղի է ունենում «էլիտար բունտ». իր հրաժարականը ժողովուրդը չի պահանջում, այլ էլիտան։

«Վարչապետի հրաժարականը պահանջում են նաև նրանք, ում այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող մարդն էլիտա չի համարում, այսինքն` գյուղացիները, սահմանամերձ համայնքների բնակիչները։ Ճնշումն ավելի պետք է մեծանա, որ վարչապետը հասկանա` ինքը զրկվել է հասարակական աջակցությունից, «ժողովրդական վարչապետ» կոչումն այլևս չունի, և այն արդարացումը, թե «ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ», ուղղակի խղճուկ է»,– նշեց ՀՅԴ անդամը։Խաչատրյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարում ոչինչ չի արել, որպեսզի իրավիճակ փոխվի, հայտարարել էր, թե բանակցությունները սկսելու է «0» կետից, սակայն գործընթացը ձախողեց, ասում էր, որ բանակը բարեփոխելու և վերազինելու է, սակայն գնված նոր սպառազինությունն այդպես էլ չօգտագործվեց։

Ըստ նրա` ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանն ու ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը բավականին ուշագրավ բացահայտումներ արեցին ձեռք բերված զինատեսակների մասին, մինչդեռ վարչապետն այդ ֆոնին դիմում է պրիմիտիվ մանիպուլյացիաների։

«Չունենալով որևէ հոդաբաշխ, տրամաբանությանը համահունչ բացատրություն` Փաշինյանը փորձում է մարդկանց ոչ բարձր իրավագիտակցությունը չարաշահել, բայց հետզհետե փողոցում հավաքվում է կրիտիկական զանգված, գնալով այն մեծանում է։ Մենք օրենքի սահմաններից դուրս չենք գալու, օգտագործելու ենք ամբողջ զինանոցը, որ հասարակությանը տրվել է օրենքներով ու Սահմանադրությամբ»,– նշեց ՀՅԴ անդամը։ գնահատմամբ` իրավիճակն արցախյան հատվածում և Հայաստան–Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով ճակատագրական է։

Ըստ նրա`վարչապետը երկրում սուգ է հայտարարում պատերազմի ավարտից 40 օր անց, որպեսզի նույնիսկ մարդկանց վիշտը ծառայեցնի իր քաղաքական նպատակներին և հարաճուն ժողովրդական ընդվզմանը հաղորդի գոնե եռօրյա դադար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների և հնչած բռնության կոչերի առնչությամբ. Մակար վարդապետ Հակոբյան

Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատարների հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատարների հետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական