Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Որևէ տեղաշարժ չկա, այս ուղղությամբ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկա». Զառա Ամատունին՝ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների մասին. 168.am

17/10/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա տարբեր ուղղություններով հարձակման հետևանքով հայկական կողմը թշնամու ագրեսիայի հետևանքով ունի 28 անհետ կորած զինծառայող։ Այս թիվն օրերս պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։

«Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ»»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Արդեն տևական ժամանակ է, անհետ կորած զինծառայողների ծնողները Կառավարության և ՊՆ շենքերի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերադարձնել իրենց որդիներին, նրանք նաև մատնանշում են այն վայրերը, որտեղ, հնարավոր է՝ գտնվում են իրենց տղաները։

Նշենք, որ ինչպես 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։

Ավելի վաղ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ին փոխանցել էր, որ իրենց մասնակցությամբ որևէ որոնողական աշխատանք այս ընթացքում չի կատարվել։

168.am–ի հետ զրույցում այսօր Զառա Ամատունին կրկին ասաց, որ որևէ որոնողական աշխատանք Կարմիր խաչի մասնակցությամբ տեղի չի ունեցել։

«Կարող եմ ասել, որ մեր մասով որևէ տեղաշարժ չկա, այսինքն՝ այս ուղղությամբ չկա ձեռք բերված որևէ պայմանավորվածություն, թեև մենք փորձում ենք հետևողական կերպով այս հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Մենք պատրաստ ենք ներգրավվելու նման գործողություններում, ինչպես կողմերը կնախընտրեն։ Ընդունում ենք նաև այն հնարավորությունը, որ կողմերը կարող են ձեռք բերել որևէ պայմանավորվածություն, որտեղ ներգրավված չի լինի ԿԽՄԿ-ն։ Այստեղ, բնականաբար, ավելի կարևոր է, որպեսզի խնդիրը լուծվի։ Մենք ինքներս էլ այս առումով փորձում ենք հետևողական կերպով հիշեցնել մեր գործունեության մասին և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել»,- նշեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է հարցին, թե՝ անհետ կորած զինծառայողների ծնողներն արդյոք դիմե՞լ են Կարմիր խաչին, Զառա Ամատունին դրական պատասխան տվեց․ Տարբեր հաճախականությամբ մեծ խմբով մարդիկ, ընտանիքներով դիմել են կառույցին։

«Մեր դռները միշտ բաց են, և մենք փորձում ենք մարդասիրական հարցերով աջակցել»,- եզրափակեց  Զառա Ամատունին։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը

Հաջորդ գրառումը

Բաղրամյանը Կասյանին կապող էստակադան բաց է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025
Հաջորդ գրառումը

Բաղրամյանը Կասյանին կապող էստակադան բաց է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական