Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշին կրկին մերը կլինի, երբ դատախազները պատվերով հերոսներ չեն դատի. Էլինար Վարդանյան

19/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ով մայիսի 8-ին մարտի 1-ի դատավարությանը հայտատարեց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այս տեղ նստած չի, այսօր հունից ելավ իրեն «Շուշին հանձնող» կոչելուց հետո։

Վստահ եմ, որ Գևորգ Բաղդասարյանը լավ հասկանում է, որ որևէ մեկը իրեն ուղղիղ մտքով Շուշին հանձնող չի դիտարկում, քանի որ թե ուղիղ կատարողներներ են հայտնի, թե պրոցեսները, որոնք հանգեցրեցին դրան։ Բայց նաև շատ լավ գիտակցում է, որ սատարելով այն իշխանությանը, որը հանձնեց Շուշին և Հադրութը նրանց հետ հավասար կիսում է մեղքը։ Շատ լավ հասկանում է, որ երկուսուկես տարի Շուշին հանձնողների հրահանգով Շուշին ազատագրող գեներալների և Արցախի նախագահի մեղադրանքը պաշտպանելով, նպաստում էր Շուշիի հանձնմանը։

Իհարկե, այսօր Գևորգ Բաղդասարյանը չի ուզում, որ իրեն դասեն Շուշին հանձնողների շարքում։ Ոչ ոք դա չի ուզում, բայց Փաշինյանի հրահանգները կատարող դատախազը պետք է որ գիտակցի, որ անմասն չէ այդ հրեշավոր պլանից։ Գիտակցաբար, թե ոչ, դա արդեն կարևոր չէ։ Բայց նա ունի ընտրություն և հենց իր ձեռքում է չհամարվել «Շուշին հանձնող»։ Որքան էլ դատախազը հերքի, միևնույն է նա կատարել և շարունակում է կատարել պատերազմ հրահրած, Շուշին և Հադրութը հանձնած, հինգ հազարից ավելի զոհի և տասնյակ հազարավոր վիրավորների համար մեղավորների հրահանգներն ու ցուցումները։

Կամ դու շարունակում ես նվիրված ծառայել երկիրդ խայտառակ պարտության հասցնողին և նրա հետ համապարտ կիսում ես պետականության կորստի ու զոհերի պատասխանատվությունը, կամ ի վերջո դադարում ես կամակատար լինելուց։ Վաղն արդեն որևէ հերքում կամ արդարացում արժեք չի ունենալու։ Իսկ այդ վաղը շատ արագ է գալու. ուղղակի զարմանում ես, թե ոմանք ինչպես չեն դա հասկանում։

Իսկ ինչ վերաբերում է Շուշիին, ապա այս քաղաքը իսկապես միստիկ բան ունի իր մեջ.
Դատվողները՝ Ռ. Քոչարյանը, Ս. Օհանյանը, Յու. Խաչատուրովը ազատագրել են Շուշին, բայց Շուշիի հետ կապված երբեք թույլ չեն տվել պոռոտախոսություն և քայլեր, որոնք անիմաստ լարվածության կբերեն։ Այս մարդիկ միշտ հասկացել են Շուշիի լրջությունը և Շուշիի միստիկան։ Նրանք, ովքեր Շուշիում գորգեր էին փռում ու «Քենդալ Ջեներ» ներշնչվում, նրանք ովքեր Շուշիում ցուցադրական երդմնակալություն էին անում ու խմած պարում տեսախցիկների առաջ, հայտարարում Արցախի ԱԺ-ն Շուշի տեղափոխելու մասին՝ շատ հեշտ հանձնեցին քաղաքը ու կարծես թե՝ չեն էլ հասկանում արածի ողբերգականության ծավալը։

Եթե պատեհ առիթ լինի և դատախազ Գևորգ Բաղդասարյանին հետաքրքրի, թե երբ Շուշին կրկին մերը կլինի, պետք է պարզ բացատրել՝ երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթուր Գագիկի Սուքիասյան

Հաջորդ գրառումը

Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Հաջորդ գրառումը

Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական