Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու իր հարսը՝ Անի Քոչարյանն արձագանքել են երեկ գիշերը ժողովրդի՝ փողոց դուրս գալու և Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա անելու ինքնաբուխ որոշմանը։ Նրանք առաջարկում են վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին ուղարկել սահման:

Մարզպետի հարսը՝ Անի Քոչարյանը, գրել է. «Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ գոռալով ու սիգնալներով շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է. «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի»:
Անի Քոչարյանն էլ հավելել է. «Այո, պետք է սրանց առանց զենքի սահման ուղարկել»: