Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք, ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են․ Փաշինյան

25/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է։ Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ում և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ից դուրս։ Նրանք՝ ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Նրանք՝ ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, իրենք Սփյուռք չեն։  Իմ կարծիքով, միջնաժամկետում և երկարաժամկետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու։

Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան՝ ՀՀ–ից։ Սփյուռքից արտագաղթն այն է, երբ որ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում, դա արտագաղթ է, և մի իքս պահի, թեկուզ ազգանունը պահպանվում է, բայց ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ, դա արտագաղթն է։ ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի  եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա Սփյուռքից։ Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և Սփյուռքը փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է, և մարդու ասոցացումը ՀՀ-ի հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք Սփյուռք չենք ունենա»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, պետք է արձանագրել, որ մոտ հիսուն տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը ազգային կազմակերպություններից որևէ մեկի հետ փոխկապակցված էր։

«Դրանք կլինեին կուսակցությունները, Հայ առաքելական եկեղեցին, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և բազմաթիվ այլ կազմակերպություններ։ Այսօր այսօր սփյուռքի 90 տոկոսն այդ կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված չէ։ Մենք կորցնում ենք սփյուռքը, այն փրկելու միակ եղանակը Հայաստանի Հանրապետությունն է, և այն, որ մարդիկ ՀՀ–ն ասոցացնեն հայրենիքի հետ, հակառակ դեպքում մենք սփյուռք չենք ունենա։ Ինձ համար շոկ է եղել, երբ սփյուռքահայի հետ խոսել եմ, նա ասել է հայրենիք, և ես հասկացել եմ, որ նա Լիբանանն ու Բեյրութը նկատի ունի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր փոխվարչապետ կունենանք․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Պենտագոնի ղեկավար է նշանակվել Fox News-ի նախկին հաղորդավարը

Համանման Հոդվածներ

Միջազգային

 Թեհրանը պետք է հանձնվի․ Թրամփ

18/06/2025
Միջազգային

Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև, իսկ այժմ Կարապետյանին սկսել են մեղադրել «իշխանափոխության ինչ-որ կոչերի մեջ. Մարիա Զախարովա

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025
Նորություններ

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Պենտագոնի ղեկավար է նշանակվել Fox News-ի նախկին հաղորդավարը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

 Թեհրանը պետք է հանձնվի․ Թրամփ

18/06/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է պահանջել Իրանի անվերապահ կապիտուլյացիա․ Թեհրանը պետք է հանձնվի և դադարեցնի դիմադրությունը,...

ԿարդալDetails

Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև, իսկ այժմ Կարապետյանին սկսել են մեղադրել «իշխանափոխության ինչ-որ կոչերի մեջ. Մարիա Զախարովա

18/06/2025

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական