Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Ճիշտ եմ հասկանում, որ Գյումրիի քաղաքապետի էդ որպես «քաղքի տղա» դիրքավորված, բայց նիկոլական պրինցիպներով թեկնածուն քարոզարշավի սկզբից հայտնի դարձավ նրանով, որ ասեց «Ղարաբաղը կորցրեցինք, որովհետև չկռվեցինք», իսկ քարոզարշավը տխրահռչակ կերպով ավարտեց արդեն պրինցիպները մոռացած «Ղարաբաղը էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումար պդի վճարեին, որ չէրթային, ընդե» մտքով:
Այսինքն սա Ղարաբաղը կորցնելու պատճառ դարձրեց փող վճարած ու Ղարաբաղում ծառայելուց խուսափած գյումրեցիներին: Նույնիսկ, եթե միտում չուներ վիրավորելու կամ դա նկատի չուներ, ապա երկու մտքերի համադրությունն ու տրամաբանական կապը բացառապես դա է ցույց տալիս, իսկ գյումրեցիներին վիրավորելու ու անպատվելու ենթատեքստը հստակ է:
Արա դե ՔՊ-ականությունը դիագնոզ ա էլի: Միաժամանակ պապ ու թոռ բռնել տվող: Ոչ բարոյական, ոչ տրամաբանական, ոչ սկզբունքային, ոչ հիշողական, ոչ էլ քաղաքական գրագիտության կապ չի պահանջում: Միայն մի կապ ա պահաջում՝ նույնիսկ որպես «լավ տղա, քաղքի տղա» դիրքավորվածը պետք է մեծ էնտուզիազմով որոճա նիկոլական քաղաքական խոտը:
P.S. Վերջին շրջանում չկա ավելի ճկվող, փխրուն ու հեզ կատեգորիա, քան «պրիցիպներով տղա» կատեգորիան»: