Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույնիսկ ԱՊՀ ստեղծման «կնքահայրերը» ԽՍՀՄ փլուզումը չեն դիտարկել որպես սահմանազատման մեխանիզմ. Աշոտյան

02/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Միխայիլ Զիգարի «Պատերազմ և պատիժ. ինչպես Ռուսաստանը ոչնչացրեց Ուկրաինան» գրքում տեղ գտած ձևակերպումներին և զուգահեռներ անցկացրել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ:

«Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ եւ չի կարող դիտարկվել որպես սահմանազատման եւ սահմանագծման հիմք, շատ ենք խոսել, բացատրել, գրել։

Օրերս ընթերցում էի ռուս ընդդիմադիր լրագրող, հայտնի «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին։

Ի դեպ, մի կողմ դնելով այդ գրքի ակնհայտ միակողմանի, հաճախ՝ վիճելի եւ ոտքից գլուխ քարոզչական լինելու հանգամանքը, ասեմ, որ իրավիճակը բոլոր կողմերից գնահատելու, տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորությունն օգտակար է ճշմարտությանը մոտենալու և սեփական ուղեղն ուրիշների լվացքաջրերից փրկելու առումով։

Եվ այսպես, հեղինակն իր գրքում հիշատակում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկի և Բորիս Ելցինի զրույցը Բելովեժյան բանակցությունների ժամանակ (կցվում է գրքից համապատասխան հատվածը)։

– Ի՞նչ ենք անելու Ղրիմի եւ միջուկային զենքի հետ, – Կրավչուկին հարցնում է Ելցինը։

– Արի հիմա Ղրիմի հարցով չզբաղվենք։ Ստեղծենք Համագործակցությունը (hիմա՝ ԱՊՀ-ն), իսկ սահմաններով հետո կզբաղվենք, – պատասխանում է Կրավչուկը։

Այս կարճ, բայց խիտ զրույցը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել որպես սովետական հանրապետությունների միջև սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ։

Կրկնակի զավեշտալի է, երբ ԱՊՀ ստեղծման «կնքահայրերը» այդպես են վերաբերվել այդ պրոցեսին, իսկ «հայկական դժոխքի» հեղինակը տանում-մտցնում է մեզ Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես, երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ։

Հ.Գ. Ի դեպ, եթե «Նոր հայեր» КВН-ի թիմի երբեմնի ղեկավարության հետ կապ ունեցող կա, ասեք, որ նշվածս գրքում կեղտոտ բաներ կա գրված մեր պանծալի թիմի 1997 թվականի չեմպիոնության հետ կապված։ Թող կարդան եւ հեղինակի պորտը տեղը դնեն։ Հայ ենք, չի դզում, երբ հիմա էլ մեզ նույնիսկ КВН-ով են կպնում»,-գրել է Աշոտյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ասադը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ կխոսեն նրանց միակ հասկանալի՝ ուժի լեզվով

Հաջորդ գրառումը

Ուղիղ.ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. 02.12.2024

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ.ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. 02.12.2024

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական