Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը. հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նշենք, որ Սևոյանը մինչ այդ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել:
Նա նույնպես «Հանրապետություն» կուսակցությունից է։
Ինչպես հայտնի է, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, միառժամանակ մնացել իր պաշտոնին՝ ստանալով կուսակիցների ու Քպ-ի աջակցությունը, այնուհետ հրաժարական տվել։