եղելՆոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել․ հաղորդում է Panorama.am-ը:263 թեկնածուներից որևէ մեկն ինքնաբացարկ չի հայտնել։ Հետագա պայքարից չեն հրաժարվել նաև քաղաքական ուժերը։Միայն ՀԱԿ ընտրացուցակի մեկ թեկնածուի գրանցում ԿԸՀ-ն մերժել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր։