Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար դավաճանությունը «նորմալ երևույթ» է

02/07/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020թ.-ի ակնհայտ հրահրված ու միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ:

Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան: Որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, ոչ ոք նախկինում այլևս չի կարող ապրել, բոլորն էլ ապրում են ներկայում: Իսկ ներկան` մեղմ ասած ողբերգություն է: Աբսուրդ է, երբ իրեն հարգող և արժեքներ ունեցող մարդն, ապրում է իր ազգային ողբերգությունը, ու փորձում է բացատրություններ գտնել դրա համար` միայն թե արդարացնի իր հանցավոր անգործությունը:

Ինչևիցե, այսօր կա փաստացի արձանագրված մեկ իրականություն. ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց ես, թե՞ ԴԵՄ ԵՍ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆԸ: Չկա հարցադրում` դավաճանին սիրու՞մ ես թե՞ ոչ, նա լա՞վն է, թե՞ վատը, արդա՞ր է, թե՞ անարդար, խելո՞ք է, թե՞ անխելք և այլն:

Ինչու՞ է սա կարևոր գիտակցելը:

Հայաստանի դեմ դավադրությունները դեռ չեն ավարտվել: Այն շարունակվում է նաև արտաքին ուժերի ակտիվ ներգործությամբ, և Նիկոլն առայժմ միակ և ամենահարմար թեկնածուն է` հայության շահերի դեմ ու նրանց հաշվին դավադրություններն առաջ տանելու համար:Պարզ է, որ մենակ Նիկոլով դավաճանական հսկայական ծրագիրն առաջ տանել չեն կարող: Դրա համար պետք են ապազգային տարբեր էլեմենտներ: Օրինակ` կարծում եք հե՞շտ է Հայաստանում գտնել վիգենխաչատրյաններ, ովքեր կասեն, որ Քաշաթաղն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ադրբեջանական են, կամ ԶԼՄ-ներ` որոնք թուրքական քարոզ անեն, կամ դատավորներ, որոնք պայքարեն ազգային ուժերի դեմ, մտավորականներ, որոնք վարկաբեկեն հասարակության այս կամ այն շերտերին և այլն: Նիկոլի ղեկավարությամբ իրականացված և իրականացվող դավաճանական սխեման մեծ փողեր և հսկայական ռեսուրսներ է պահանջում:

Բացի այդ, Նիկոլը լավ հասկանում է, որ դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվող հանցանք է (աշխարհում առ այսօր չի եղել չպատժված դավաճանություն): Հետևաբար ամեն ինչ անում է, որպեսզի ավելի շատ մարդկանց ներգրավվի դավադիր գործունեության մեջ և դա լինի հրապարակային: Իր գործողություններով նա ցույց է տալիս, որ ինքը միակ դավաճանը չէ: Որ բանակում կան դավաճաններ-լրտեսներ, որ պատերազմի ժամանակ եղել են լրտես-դավաճաններ, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր ասում են թուրքերը թշնամի չեն ու մենք իրենց հողերը գրավել ենք: Նիկոլն ասում է, որ դիվանագիտության մեջ կան թուրքերի կողմնակիցներ, ասում է, որ բիզնեսմենները երազում են ադրբեջանով Ռուսաստան գնալ, որ իբրև սահմանամերձ Տավուշում կարոտով են հիշում ադրբեջանցիների հետ բարեկամությունը (Հ1-ի ռեպորտաժներ) և այլն:

Այսպես Նիկոլը լուծում է իր գլխավոր և միակ խնդիրը: Նա դավաճանի իր լայն թիկնոցը գցում է ավելի ու ավելի շատ մարդկանց վրա, որովհետև լավ է ճանաչում նրանց: Վերջում բոլորը փախնելու են ու դավաճանության մեջ մեղադրեն միայն Նիկոլին: Այդ պատճառով այսօր նա մերկացնում է ում հնարավոր է` դարձնելով իրեն հանցակից: Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար ԴԱՎԱՃՆՈւԹՅՈւՆԸ «նորմալ երևույթ» է:

Երրորդը ուղի գոյություն չունի, որովհետև երրորդը`այսինքն չեզոքությունն ու անտարբերությունը ևս դավաճանության խրախուսման եղանակ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլի թովմասյանական բզիկները

Հաջորդ գրառումը

Հուլիսի 4-ին՝ առավոտյան, ինքնաբուխ ակցիա է լինելու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց. ՀՀ ԱԳՆ

04/06/2026
Նորություններ

ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր. Արտակ Զաքարյան

04/06/2026
Նորություններ

ՀՀ մի շարք մարզերում խուզարկություններ են ընթանում «Մեր ձևով»-ի աշխատակիցների բնակարաններում

04/06/2026
Հաջորդ գրառումը

Հուլիսի 4-ին՝ առավոտյան, ինքնաբուխ ակցիա է լինելու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական