Հայաստանի ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։
Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը մեկ շաբաթ առաջ ավտովթարից մահացել է։