Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության մասին ու այնպես մեկնաբանեն, կարծես ահաբեկչություն են կանխել հայ կնոջ մասնակցությամբ:
Լիլիթ Աղեկյանի դեմ իրականացված գործողությունն ավելի շատ հիշեցնում է շպարված դեմքով ու կարմիր մանիկյուրով քողարկված պետական ահաբեկչության իրականացում: Սա այն դեպքն է, երբ ուժային կառույցների դիտավորյալ իգացումը տալիս է ցանկալի արդյունքներ. պետական բիրտ կառավարումը միևնույն է իրականացվելու է բացահայտ բռնության հակված տղամարդկանց կողմից, ուղղակի այս անգամ բռնության ինստիտուտը քողարկված կլինի կանացի արտաքինով՝ գումարած մարդու իրավունքների կիսապաշտպանը:
Ի դեպ սա խիստ վտանգավոր դեպք է և կարող է դառնալ նախադեպային՝ ոչ միայն մեկ քաղաքի, այլ ողջ երկրի համար:
Պահանջս մեկն է. մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին:
Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն