Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր կորուստները շարունակվում են, հերթը հասել է Շուռնուխին. մենք կփոխենք այս ապիկար եւ մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին. Վազգեն Մանուկյան

04/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստորեն այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացնելով Վազգեն Մանուկյանի տեսակետը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր կորուստները շարունակվում են: Այժմ հերթը հասել է Շուռնուխին:

1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, եւ մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել եւ իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը:

Դրանից հետո մենք անցանք մեծ ճանապարհ. ունեցանք անկախ պետություն, ստեղծեցինք մարտունակ բանակ, գրանցեցինք փայլուն հաղթանակներ: Բայց այժմ հայտնվել ենք նույն վիճակում:

Փաստորեն այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը:

Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին իր ամուլ իշխանությունը երկարաձգելու համար:

Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը:

Մենք կփոխենք այս ապիկար եւ մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին: Այն ռազմական ուժը, որ ձեւավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, նորից կկարողանա երաշխավորը լինել մեր անվտանգության: Բայց դա ժամանակ է պահանջում, եւ այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմվում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները:

Այս պայմաններում կարեւորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն եւ համագործակցեն խաղաղապահ զորքերի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի մեկնաբանությունների ու իրականացման շրջանակներում (այն, ինչ չեն անում ՀՀ պետական կառույցները) եւ պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին եւ մեր ժողովրդի անվտանգությանը:

Վազգեն Մանուկյան

04.01.2021թ.»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատի մարզպետը հերքում է

Հաջորդ գրառումը

Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի հարցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով» ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում` փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի հարցը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական