Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր թղթե «թիթեռնիկը»՝ արդեն 34 տարեկան. Անահիտ Հովսեփյան

Անահիտ Հովսեփյան
18/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
133
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ դարավերջին՝ 1991-ի փետրվարի 16-ին Ալավերդյան 47-ում Macintosh-ից ծնված «թիթեռնիկի» անունը բարեբախտաբար «Ազգ» կնքվեց:

Թերթի «Երեկ եւ այսօր» տարբերակը չարհամարհվեց՝ դարձավ  8 էջանոց 30 կոպեկանոց «Ազգի» բովանդակությունը: Մեր լրագրությունը, որ պահպանում էր «երեկ եւ այսօր» ժամանակային հստակեցումը, իրականում անցյալ ժամանակի մասին չէր, հերթագայության մեջ վաղվա օրվա սեւագրությունն էր:

Յակոբ Աւետիքեանի արտահայտիչ բառը՝ թղթե «թիթեռնիկը» շարժում էր Հայաստանի եւ Սփյուռքի հասարակական քաղաքական կյանքը՝ մեր վաղը ուրվագծելով ավելի լուսավոր:

Մեր թերթում մի քանի սրբագրիչ էր աշխատում, այդուհանդերձ հաջորդ օրը որեւէ սխալ նկատելով, ներողություն էինք խնդրում ընթերցողից:

Ո՞վ էր մեր ընթերցողը: Հայերեն կարդացող մարդը, որ թերթ էր գնում նախապես իմանալով, որ հայհոյանք ու բամբասանք, քրեական քրոնիկոն լրացանկում չկա: Ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մի տպագիր աղբյուր, որ ժողովրդին ազգ է դարձնում: 

Օտարներն ինձ միշտ են հարցրել՝ ի՞նչ է նշանակում ձեր թերթի անունը: Լատիներեն nation-ը անցյալ տարիներին եթե փոքր-ինչ շփոթեցնում էր, այսօր առավել քան հասկանալի է՝ բոլորը փնտրում են իրենց ակունքը: Մեր թերթը հայ ժողովրդին կամրջում է իր ծագմանը, իր պատմությանը, իր լեզվին, ազգ է դարձնում:

Ալավերդյան փողոցն այժմ Հանրապետության անունն ունի, Macintosh-ը «Ազգի» թանգարանում է, 30 կոպեկը՝ 200 դրամ է, իսկ խմբագրությունում բոլորս սրբագրիչ ենք, որ վաղվա սխալն անդառնալի չլինի…

Այսօր 34 ամյա «Ազգի» տարեդարձն է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն բացառում է Եվրամիության դերը Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում

Հաջորդ գրառումը

Մի ուղղամիտ, սկզբունքային մարդ պակասեց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մի ուղղամիտ, սկզբունքային մարդ պակասեց

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական