Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը ․․․ Լիլիթ Գալստյան

15/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Ադրբեջան-Հայաստն հակամարտության պարագայում Ադրբեջանին աջակցելը բխում է Իսրայելի շահերից»․ Վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին, Իսրայելում հրատարակվող «The Jerusalem Post» պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/։ Հեղինակը՝ Mordechi Kedar-ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝

– Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար, հետևաբար բացարձակ անհրաժեշտություն է, որ որպես դաշնակցի, Իսրայելը աջակցի Ադրբեջանին։

– Իսրայելը բոլոր հակամարտություններում պետք է աջակցի Ադրբեջանին, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ կոնֆլիկտներում։

– Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։

Իսկ պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները, հակառակ միջազգայնորոն հիմնավորված փաստերի, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայելական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեց  և չխաղարկեց  այս իրողությունը։ Հակառակը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև, նաև հիմնավորեց, թե մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։

Ու այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում «շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»։

Դե, հրաժարվելով Արցախից, Նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ» կամ «սեպարատիստ» լինելը։

Հիմա Ադրբեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Նիկոլը հիմնավորել է սա։

Եվ, եթե Նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ, կամ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին դատելով, բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։

Հերթում հաջորդն ինքն է․․․

Եվ, առհասարակ, այսպես է լինում, երբ երկրի ղեկը հայտնվում է արկածախնդիր, ապազգային, տգետ ու անհավասարակշիռ փառամոլների ձեռքին ․․․

Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը ․․․»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը պայթյուն է տեղի ունեցել. Տեր Գևորգը այրվածքներ է ստացել

Հաջորդ գրառումը

Դատարանը մեքենան հաշվել է 10, 200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5, 500,000 դրամով. Մեսրոպ Առաքելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Դատարանը մեքենան հաշվել է 10, 200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5, 500,000 դրամով. Մեսրոպ Առաքելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական