«Երկիր» օրաթերթի 1992 թ. մայիսի 9-իթիվըվաղառավոտյանազդարարեցկատարվածհրաշքի՝հայոցհինավուրցբերդաքաղաքՇուշիիազատագրումը: ՆույնթվիմեջզետեղվելէնաևԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի՝ Շուշիիազատագրմանառիթովտրվածառաջինհարցազրույցը: Ստորևներկայացնումենքայննույնությամբ.
«Մենք այլ տարբերակ չունենք»,- ասում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որի հետ ժամը 23-ին կապնվեց մեր թղթակիցը
-Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները լայնածավալ հարձակումներ էին գործում Ստեփանակերտի վրա: Ամեն օր զոհվում էին քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Վիճակն անտանելի էր դառնում: Եվ մայիսի 7-ին ԼՂՀ ԳԽ նախագահության նիստը պաշտպանության խորհրդից պահանջեց լռեցնել թշնամու կրակակետերը, ապ-ահովել խաղաղ բնակչության անվտանգությունը: Երեկ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը դիմեցին վճռական գործողությունների: Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը ամեն գնով պետք է կասեցվեր: Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք: Իրադրությունն այժմ շատ բարդ է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Շուշին դադարի ԼՂՀ-ի հանդեպ ագրեսիայի օջախ լինելուց: Ես համոզված եմ, որ մեր գործողությունները ըմբռնումով կընկալվեն ամբողջ աշխարհում: Ես համոզված եմ, որ ողջ հայ ժողովուրդն այսօր մեր կողքին է և աջակցելու է մեզ: Աստծո և մեզ վրա է հույսներս:
Վերջում ավելացնեմ, որ Աստծո կամոք այսօր «առաջնորդի» արձանը հանվեց Ստեփանակերտի Լենինի հրապարակից: Այսուհետև այն կոչվելու է Հանրապետության հրապարակ:
«Երկիր», 9 մայիսի, 1992 թ.