Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Վաշինգտոնում ստորագրվել է համագործակցության հուշագիր ադրբեջանական SOCAR-ի և ամերիկյան նավթային հսկա ExxonMobil-ի միջև։ Սա սովորական էներգետիկ գործարք չէ․ սա քաղաքական ուղերձ է։ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Բաքվին վերածելով ռազմավարական գործընկերոջ՝ Կասպից ծովի էներգակիրների տարանցման հարցում։
Ուշագրավ է, որ հուշագիրը ստորագրվում է այն պահին, երբ քննարկվում է նաև Սյունիքով «Թրամփի ճանապարհի» կառուցումը՝ հավանական էներգետիկ տարանցման հեռանկարով։ Հայաստանի համար սա զգուշացնող ազդակ է՝ մեր տարածքը կարող է դառնալ մեծ խաղերի օբյեկտ, եթե մենք ինքներս չձևավորենք սեփական օրակարգ»։