Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտնչել Հայաստանի համար, նշանակում է մարտնչել 21-րդ դարի քաղաքակրթության համար. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վոքիեն

22/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Օվերնյ-Ռոն-Ալպ – Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակում այսօր տեղի են ունեցել նաև պաշտոնական հանդիպումներ, և ընթացքում հայտարարություններով հանդես են եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ԱԺ-ում «Droite Républicaine» խմբակցության ղեկավար, ՕՌԱ-ի ռեգիոնալ խորհրդի հատուկ խորհրդական, ՕՌԱ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեն։ Հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Սյունիքի մարզպետը նշեց, որ սա պատմական իրադարձություն է մարզի համար, որովհետև ամենածանր փուլում Սյունիքի պատմության մեջ նոր բարեկամ անուններ ամրագրվեցին, որոնցից մեկն էլ պարոն Վոքիեն է։

«Իհարկե, եթե այս ամենի էությունը լիներ զուտ հուշագրերի կնքումը, մենք դա կարող էինք մեկ տարի առաջ անել, բայց մինչ այդ բավականին շատ լուրջ մասնագիտական հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել, փոխայցեր, ու արված աշխատանքի հիման վրա արդեն այսօր կկնքվեն համայնքների միջև համաձայնագրերը։ Ամենակարևորն այն է, որ դրանք չլինեն պարզապես փաստաթղթեր, այլ ենթադրեն կոնկրետ աշխատանք ու երկու ժողովուրդների բարեկամություն։

Մենք հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում հնարավոր է, որ ունենք խնդիրներ, որովհետև ընտրել ենք ժողովրդավարությունը, բայց չենք շեղվելու այդ ճանապարհից, որովհետև մենք Հայաստանի ինքնիշխան հանրապետությունում ենք ապրելու, իսկ այս ընտրած ճանապարհին Ֆրանսիան ու մեր բարեկամ մյուս երկրները կանգնած են մեր կողքին։

Այս ապակենտրոնացված համագործակցությունը նոր էջ է բացելու հայ-ֆրանսիական բարեկամության մեջ, ու մենք նույն բարձր կետից շարունակելու ենք այն հայերի ու ֆրանսիացիների ներդրումը, որոնց գործունեությունն ուղղված է երկու երկրների բարեկամությանը», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

«Մարտնչել Հայաստանի համար, նշանակում է մարտնչել 21-րդ դարի քաղաքակրթության համար, – ասաց Լորան Վոքիեն։ – Մեր ռեգիոնի դինամիկ զարգացումը նաև այստեղի հայերի շնորհիվ է։ Պետք է լինել հաստատակամ՝ լինելու Հայաստանի կողքին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-ը կոչ է անում կանխել Ուկրաինայում հակամարտության սրումը

Հաջորդ գրառումը

Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը մարզպետներինն է. ինչն է նրանց անհանգստացնում. Իրավունք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը մարզպետներինն է. ինչն է նրանց անհանգստացնում. Իրավունք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական