ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրում է.
«Պրոբլեմ ունենք, և դա ընդունում են գրեթե բոլորը։ Բայց պրոբլեմի ճիշտ ձևակերպում է անհրաժեշտ, հակառակ պարագայում լուծում չենք ունենալու։ Շատ կարճ․ ունենք հիմնախնդիր – մարտահրավերներ, որոնց պատասխանելու մեր կարողականությունից է կախված ամեն ինչ․- Լինելիության մարտահրավեր, գոյաբանական խնդիր՝ անվտանգային բոլոր բաղադրիչներով,- Ինքնության մարտահրավեր՝ տեսակի, էության, արժեհամակարգային բոլոր բաղադրիչներով,- Զարգացման մարտահրավեր՝ արդիականանալու և պետությունների մրցակցության մեջ տեղ ունենալու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով։ Այս փոխկապակցված, փոխպայմանավորող մարտահրավերներին պատասխանելու գործիքը պետությունն է։ Այսօր այդ գործիքը՝ պետությունն, ունենալ-չունենալու այլընտրանքնի առաջ ենք։ Հետևաբար՝ նոր իշխանության առաջնահերթ խնդիրներն են լինելու․- Վերականգնել պետությունը՝ որպես վերոնշյալ մարտահրավերներին պատասխանելու գործիք,- Պետությանն օժտել ազգային գաղափարախոսությամբ և զարգացման ազգային տեսլականով,- Գույքագրել և օգտագործել երկրի զարգացմանը միտված բոլոր գաղափարները, ռազմավարական ծրագրերը, դրանք իրականացնելու ունակ բոլոր կադրերին։ Եթե համամիտ եք, ուրեմն ընտրությունների միջոցով ձևավորեք նոր որակի իշխանություն, որն ունակ է այս ամենն անել»։






