📜«Առավոտ»-ը գրում է,- «Կայծակնային արագությամբ փոփոխվող վերաբերմունք․ Օնիկ Գասպարյանը հերոս է, հետո պարզվում է՝ չէ, հարմարվողական պաշտոնյա է, կամ՝ «վերջապես նախագահ ունեցանք», հետո՝ «չէ՛, նա բրիտանական լրտես է»»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Նիկոլ Փաշինյանը մոնտաժել է հայկական իրականությունն այնպես ու այնքան, որ Արցախի 75 տոկոսը դուրս է մնացել դրանից, իսկ այդ մոնտաժի արդյունքում դեռևս պահպանվող Հայաստանն ամեն օր ապրում է հերթական մոնտաժին ենթարկվելու սպառնալիքի պայմաններում»,- գրում է «168 ժամ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ռիսկ և շանս․ ամեն անձի կյանքում մեկ անգամ շանս է տրվում՝ մեկ աստեղային ժամ․ Փաշինյանն իրեն տրված այդ շանսից հմտորեն օգտվեց 2018-ի ապրիլին, Օնիկ Գասպարյանն իրեն տրված շանսից՝ ոչ»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Փաստ» թերթի տեղեկություններով, մայրաքաղաքում ընթացող զանգվածային միջոցառումներին ուշիուշով հետևում են ՀՀ-ում գործող բոլոր օտարերկրյա դեսպանատները:
Բոլոր տեղերում, այսպես կոչված, «համար 1» է տրված, որպեսզի կտրուկ շրջադարձերի դեպքում ստեղծված իրավիճակի մասին պատշաճ զեկուցվի ղեկավարությանը, նաև ընդհանուր պատկերի վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի ու դիրքորոշում արտահայտվի։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Հրապարակը» զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ,- «Հիմա մենք ապրում ենք կատարյալ հակասահմանադրական քաոսի մեջ»,- ասել է նա։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող խմբակցությունը օրենքների նախագծերի փաթեթի շուրջ վերջնական համաձայնության է եկել նախորդ տարվա նոյեմբերի 4-ին և վերջին շտկումներից հետո պաշտոնապես այն դրել շրջանառության մեջ․ որոնք են կարևոր փոփոխությունները։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Մի նրբերանգ․ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետ եղած շրջանում զենք-զինամթերք ձեռք բերելու գործարքների շուրջ քրգործ կա, եթե դրանք անօրինական են, պետք է մեղադրանք առաջադրվի նախ ԳՇ պետին, ապա մատակարարին»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ի հակադրություն իր դեմ պայքարողների՝ իշխանության, աթոռի պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանն ունի գերվճռականություն, հանուն այդ նպատակի պատրաստ է ամեն ինչի՝ առանց բացառության»,- գրում է «168 ժամ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜Ինչու էր Փաշինյանն այցելել ՊՆ և ինչ «մեսիջներ» էր հղում։ «Փաստ»-ի ղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ հանդիպումը կազմակերպելը հեշտ չի եղել, սպաներին խնդրել են, որ լավություն անեն: «Գալու է, կարճ խոսի ու գնա»,- ասել են նրանց:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ