Մամուլն այսօր՝
📜«Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ՝ Սանկտ Պետերբուրգ»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Փաստ»-ը հայտնում է,- «Իշխանությունը մտադիր է փոխել իր նախընտրական միավորի անվանումը, քանի որ «Իմ քայլը» և ՔՊ անունները հակակրանք են առաջացնում հասարակության շրջանում»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի եւ բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Մասնավորապես, նա, կարծես թե, չի ցանկանում հեշտությամբ հրաժեշտ տալ նախագահի իր աթոռին եւ մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Հրապարակ»-ը գրում է,- ««AstraZeneca»-ի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին․ կիրացվի՞ արդյոք ձեռք բերված խմբաքանակը»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Տավուշի մարզպետի պաշտոնը պետք է զբաղեցներ մի մարդ, որը մարզում ձայներ կապահովեր իշխանության համար»,- ասել է Սոֆյա Հովսեփյանը «Իրավունք»-ի հետ զրույցում։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական լարված իրավիճակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Դեռ որևէ մեկը չգիտի, թե ով կհայտնվի կուսակցության նախընտրական ցուցակի հնարավոր անցողիկ տեղերում, իսկ ով` ընդհանրապես դուրս կմնա ցուցակից։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Հրապարակ»-ը գրում է,- «Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել և ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին և ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ
📜«Ասֆալտ կար, ասֆալտ չկա․ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հիմնական հաղթաթուղթը «աննախադեպ» ասֆալտապատումն էր, սակայն ձմռան վերջում արդեն այդ ասֆալտը քարուքանդ եղած էր»,- գրում է «Փաստ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ