Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։ Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: