Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

19/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։

Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա»-ն:

Վիգեն Ստեփանյանը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 8-ին, Երևանում: կրթությունն ստացել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1969թ. ավարտել Երևանի Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: 1973թ. ընդունվել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո, միչև 1977թ. աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1977-89թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1988-92թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989թ. հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991թ. հիմք դարձավ «Մետրո» թատրոնի և մինչև 1994թ. եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը:

1994-2003թթ աշխատել է Լիբանանում: 2003թ. վերադարձել է Հայաստան և նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2007թ. աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան և բեմադրիչ: 2007թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարել է ռեժիսորական կուրս: Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մի շարք ներկայացումներ տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, խաղացել է ավելի քան 60 հեռուստատեսային բեմադրություններում:

Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» (1986թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Ձայն բարբառոյ…» (1991թ.), «Վերջին կանգառը» (2005թ.), «Տաք երկիր և ցուրտ ամառ» (2009թ.), «Հրձիգ» (2012թ.), «Լեռնագնացները» (2013թ.), «Որսի կանոնները» (2014թ.), «Շնորհակալություն, հայրիկ» (2014թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (2015թ.), «Հրձիգ 3» (2016թ.) և այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.) և այլ հեռուստասերիալներում: Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես:

Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: 2014թ. նշանակվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, պատվոգրերով, շքանշաններով: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան», 2017թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդ

Հաջորդ գրառումը

Պետք չէ ասել՝ բա ո՞վ է գալու, դա կեղծ օրակարգ է, ով ուզում է լինի՝ դավաճան չլինի. Ռուսլան Բաղդասարյան․ «168 ժամ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Նորություններ

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Պետք չէ ասել՝ բա ո՞վ է գալու, դա կեղծ օրակարգ է, ով ուզում է լինի՝ դավաճան չլինի. Ռուսլան Բաղդասարյան․ «168 ժամ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական