Առաջին նախագահը հիշեցրել է` այդ մասին ինքն ասել է դեռ 25-30 տարի առաջ: Բայց այդ պարզ ճշմարտությունը, նրա խոսքով, այդպես էլ մնացել է չհասկացված:
«Հիմա նորից կրկնում են, թե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ դաշնակիցը, Եվրոպան կլինի, Ամերիկան կլինի, Իրանը կլինի: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք ոչ թե մեր հին պատմության, այլև մեր օրերի, վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել»
Առաջին նախագահի դիտարկմամբ` Հայաստանը մի անգամ սխալվել է 100 տարի առաջ, և եթե այսօր կրկնի նույն սխալը, կդառնա ամենախղճահարության արժանի, ամենաարհամարհված պետությունը:




