«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք և Անգեղակոթ գյուղերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի, «Գևորգյան Քոլեթ», «Մերպո», «Աբգար Հովհաննիսյան», «Սիսուան», «Կարեն», «Մեր Սիր», «Վալեր Ներսես», «Արսեն 96», «Լողափ Նաիրի», «Վահե Կամո», «Հրայր Էդվարդ», «Գեթսեման», «Էդգար Խորեն», «Առագաստանավային ակումբ», «Ցամաքաբերդ 1», «Ցամաքաբերդ 2», «Ելենովկա», «Ատլանտիս Ինվեստ» ՍՊԸ-ների, սեփականատեր Վիգեն Քոչարյանի, ԱԻՆ փրկարարական ծառայության կենտրոնի (թերակղզի), Հոգևոր դպրանոցի, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Առագաստանավային ակումբից մինչև «Գևորգյան Քոլեթ» ՍՊԸ ընկած հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունում։