The Sun, Daily Mail պարբերականները լուսանկարներ են հրապարակել ու գրել, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր լաքեյներից մեկին է (իրականում լուսանկարողը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Վարուժան Ներսիսյանն է) տվել բջջային հեռախոսը, որպեսզի նա նախագահին նկարի այն ժամանակ, երբ նա գտնվում է Ելիզաբեթ թագուհու վերջին հրաժեշտի արարողությանը։ Լրատվամիջոցը գրում է, որ նման բան Վեստմինստերյան պալատում հազար տարվա ընթացքում չէր եղել։ Այն սրահում, որտեղ թագուհու դագաղն է եղել դրված, հրավիրվածներին նախապես զգուշացրել են, որ լուսանկարահանում չի թույլատրվում։ Բոլորը հարգել են կարգուկանոնը. թափորը լուռ անցել է՝ հարգանքի տուրք մատուցելով թագուհու հիշատակին։
Օտարերկրյա լրատվամիջոցները գրում են, որ բոլոր հյուրերը լուռ են եղել, և միայն Հայաստանի նախագահն է իր օգնականների հետ բարձր-բարձր խոսել և նույնիսկ ծիծաղել։