Քպ-ական պատգամավոր Արման Եղոյանը ծանր է տարել Հրայր սարկավագ Հակոբյանի ազատ արձակման փաստը՝ ակնարկելով, որ դատավոր Վազգեն Ռշտունին «անարդար» որոշում է կայացրել։
Եղոյանը գրել է.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։
Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը։
Հիշեցնեմ, որ նման ծրագիր ունենալը հիմնավորվում է դատարանի թույլտվությամբ ձեռք բերված և մինչ օրս չհերքված գաղտնալսումներով։
Իսկ մինչ այդ, ոչ միայն դատավորին սպանելու ծրագիր կազմելը, այլ նույնիսկ դատավորին վիրավորելն է քրեականացված։ Հետաքրքիր է` ինչպես կվերաբերվի դատավոր Ռշտունին, օրինակ, դատավորին վիրավորելն ապաքրեականացնելու գաղափարին։