Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց Ցեղասպանութիւնը Վերապրած Յակոբ Ասատուրեանի Վկայութիւն-Պատգամը

02/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այստեղ տեղադրուած տեսերիզը մեր 100-ամեայ նահապետին վկայութիւնն է: Այսօր ԶԱՐԹՕՆՔ-ի հարթակին վրայ մենք կը տեղադրենք զայն առ ի պատասխան Հայոց Ցեղասպանութիւնը հարցականի տակ դնող կամ Ցեղասպանութեան զոհ գացած հայորդիներուն ցուցակին մասին հարց բարձրացնող Հայաստանի այսօրուայ իշխանութեան ներկայացուցիչներուն, որոնք խաղաղութիւն մուրալու իրենց անհաւատալի կրաւորականութեամբ, կ՛ուրանան Ասատուրեաններ ծնած մեր ամբողջ ժողովուրդին արհաւիրքները:

Վաղը՝ 3 Մարտը  երկրային կեանքի ծննդեան տարեդարձն է սփիւռքահայ տաղանդաւոր բանաստեղծ, արձակագիր, երգիչ, երաժշտագէտ-կոմիտասագէտ եւ հասարակական գործիչ՝ Յակոբ Ասատուրեանի (Կեսարիա, Չոմախլու գիւղ, 3 Մարտ 1903 – ԱՄՆ, Նիւ Ճըրզի, 11 Օգոստոս 2003):

Ան իր եւ իր ընտանիքին տարագրութեան ամբողջ ոդիսականը՝ իր ծննդավայրէն բռնի տեղահանութենէն մինչեւ արաբական անապատներու մէջ համտեսած տառապանքը, մինչեւ  իր որբանալը, մինչեւ Հալէպ ապա Երուսաղէմի որբանոցին մէջ ապրելէ ետք, վերջապէս հաստատուած է ԱՄՆ ուր ապրած եւ ստեղծագործած է երկար տարիներ:

Յակոբ Ասատուրեանը աշխատակցած է ամերիկահայ շատ մը թերթերու: Ան երկարամեայ խմբագիրը եղած է իր ծննդավայրի՝ Չօմախլուի Հայրենակացական Միութեան պաշտօնաթերթը հանդիսացող Արգէոս պարբերականին: Իր գրական անունները եղած են Մաժակցի (Արգէոս լեռան ստորոտը գտնուող Ասատուրեանի ծննդավայր Չօմախլու գիւղը  Մաժակ գաւառին մէջ կը գտնուէր) եւ ՅՅԱ (որոնք իր անուան, հայրանուան եւ ազգանունին սկզբնատառերն են անշուշտ):

Յակոբ Ասատուրեանի հեղինակած գիրքերը եղած են՝ «Անդաստան», «Կոմիտաս Վարդապետ եւ Հայ Երգը», «Կոմիտաս Վարդապետի Հետ», «Հարիւրամեակ, Հանդիպումներ, Յուշեր», «Քարի եւ Հողի պատմութիւն», «Տօ Լաճ Տնաւեր», «Պարոյր Սեւակի Հետ», «Ո՞ւր Վահրամ»: Ինքնակենսագրական իր նշանաւոր վէպերն են. «Յովակիմի թոռները», «Յովակիմի թոռնորդիները»:

Նշեմ, որ Ցեղասպանութիւնը վերապրած մեր նահապետին երկրային կեանքէն իր մեկնումէն մօտ հինգ ամիս առաջ եւ իր ծննդեան տարեդարձի նախօրեակին՝ 2 Մարտ 2003-ին, գովելի նախաձեռնութեամբ մը, Նիւ Եորք-Նիւ Ճըրզիի Թէքէեան Մշակութային Միութեան շրջանակը կազմակերպած էր տաղանդաշատ գրողին ու արուեստագէտին 100-ամեակին առիթով հանդիսութիւն մը, տեղուոյն Ս. Թովմաս Հայաստանեայց եկեղեցւոյ «Մխճեան» սրահին մէջ, ուր ան վերջին անգամը ըլլալով պատգամած է ներկաներուն չմոռնալ իրենց ժողովուրդին պատմութիւնը, միշտ յիշել թուրքին բարբարոսութիւնը եւ եւ ըլլալ պահանջատէր:

Այստեղ տեղադրուած տեսերիզը մեր 100-ամեայ նահապետին վկայութիւնն է: Այսօր ԶԱՐԹՕՆՔ-ի հարթակին վրայ մենք կը տեղադրենք զայն առ ի պատասխան Հայոց Ցեղասպանութիւնը հարցականի տակ դնող կամ Ցեղասպանութեան զոհ գացած հայորդիներուն ցուցակին մասին հարց բարձրացնող Հայաստանի այսօրուայ իշխանութեան ներկայացուցիչներուն, որոնք խաղաղութիւն մուրալու իրենց անհաւատալի կրաւորականութեամբ, ո՛չ միայն կ՛ուրանա՛ն Ասատուրեաններ ծնած մեր ամբողջ ժողովուրդին արհաւիրքները, այլ նաեւ՝ փոխանակ մեր ժողովուրդին Դատը միակամ կերպով հետապնդելու մեր ազգին թշնամիին դէմ, երէկ դարձեալ եւ աղմկալի կերպով կ՛արծարծեն Մարտի 1-ի դժբախտ պատահարը, ներազգային թշնամանք սերմանելով մեր ժողովուրդին մէջ: Մարտի 1, որուն ընթացքին պատահած ցաւալի դէպքերուն ամբողջական պատասխանատուութիւնը պէտք է կիսուին, թէ՛ այդ օրուայ իշխանութիւնը՝ այս օրուայ ընդդիմութիւնը, եւ թէ՛ այդ օրուայ ընդդիմութիւնը՝ այսօրուայ իշխանութիւնը, հաւասարապէս:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է՝ Բուն բարեկենդանը

Հաջորդ գրառումը

Հայաստանը հերթական անգամ բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում. Վահե Դավթյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը հերթական անգամ բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում. Վահե Դավթյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական