Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանութեան առաջին միջազգային ճանաչման մասին գրքի շնորհանդէս Ուրուկուայի մէջ նախագահ Լաքաժէ Փօու-ի մասնակցութեամբ

20/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոնթէվիտէօ, Փրենսա Արմենիա.- Դետեմբեր 15ին, տեղի ունեցաւ Հայ Դատը Արարատի Ուրուկուայի միջև. ճանաչման պատմութիւնը խորագրուած գիրքի ներկայացումը: Գիրքը 1965-ին Ուրուկուայի Խորհրդարանի կողմէ Ցեղասպանութեան ճանաչման պատմութիւնն է, իր տեսակին մէջ առաջին օրէնքը՝ Հայ Դատի պայքարի ճամբուն անկիւնադարձային Յիսնամեակի տարուան ընթացքին: Համավարակի պատճառով առցանց տեղի ունեցած շնորհանդէսը կազմակերպեցին Ուրուկուայի Զելմար Միչելինի Հիմնարկութիւնը և ՀՅԴ Հրայր Մարուխեան Հիմնարկութիւնը:Գիրքը ներկայացուցին Ուրուկուայի Համալսարանի տնօրէն Ռոտրիկօ Արիմ, ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական Յանձնախումբի անդամ, Ընկերվար Միջազգայնականի փոխ-նախագահ և Հրայր Մարուխեան Հիմնարկութեան ներկայացուցիչ Մարիօ Նալպանտեան, և Զելմար Միչելինի Հիմնարկութեան նախագահուհի Սեսիլիա Միչելինի: Իրենց մասնակցութիւնը բերին նաև գրքի երեք հեղինակները որոնք կատարած էին ուսումնասիրութիւնը. Պատմաբան և քաղաքագէտ Խերարտօ Գաէթանօ, և հրապարագիրներ Սալվատոր Նեվէս և Մաուրիսիօ Ռոտրիկէզ:Ուրուկոայի նախագահ Լուիս Լաքաժէ Փօու և փոխ-նախագահուհի Պէաթրիզ Արխիմոն առանձին պատգամներ ուղարկեցին ներկայացման: Նախագահ Լաքաժէ Փօու մասնաւորաբար ըսաւ, որ գիրքը «հայերու և ուրուկուայցիներու փոխ-յանձնառութեան պատմութեան կարևոր վկայութիւն մըն է, պատմութիւնը ուրուկուայցիներու որոնք 1965-ին իրենց ձայնը բարձրացուցին ի խնդիր Հայ Դատին: … Մաս կը կազմէ իրարմէ տարբեր պատմական հոլովոյթէ անցած երկու ժողովուրդներու որոնք միասին յանձնառութիւն վերցուցին ժողովուրդներու դատերուն ի պաշտպանութիւն: Այս յանձնառութիւնը հիմնականօրէն Հայ Դատին նկատմամբ է, յանձնառութիւն է հանդէպ ուրուկուահայերու որոնք անխոնջ աշխատանք տարին ե՛ւ Ցեղասպանութեան ճանաչման, ե՛ւ Հայ Դատի ի խնդիր»։ Նախագահը իր պատգամը աւարտեց ըսելով որ գիրքը պատմական վկայութիւն մը չէ միայն, «կարևոր է նաև որպէս յանձնառութիւն ներկայի և ապագայի»։ Իր խօսքին մէջ Լաքաժէ Փուօ անդրադարձաւ նաև Արցախի պատերազմին և Ուրուկուայի դիրքորոշման և ըսաւ «ինչպէս միշտ, ձեր տրամադրութեան տակ ենք»։Փոխ-նախագահուհին իր կարգին արտայայտեց իր ուրախութիւնը յայտնեց գրքի լոյս ընծայման համար և կարևորեց 1965-ի օրէնքը ըսելով որ պետական մակարդակով կատարուած ճանաչումը առիթ կու տայ արդարադատութեան վրայ ազդեցութիւն բանեցնելու որ իսկական ցեղասպանութիւնները չանտեսուին բնաւ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հաջորդ գրառումը

Համազգային գահավիժումը կասեցնելու հրամայականը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Հաջորդ գրառումը

Համազգային գահավիժումը կասեցնելու հրամայականը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական